«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է երկու կողմերի կառուցողական մոտեցումը եւ ոգին, որպեսզի հնարավոր լինի տարածաշրջանում հասնել խաղաղության, եւ դա Մինսկի խմբի եւ ԵԱՀԿ նախագահի խնդիրն է»,- կիրակի Աստանայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն: «Եկել է էջը շրջելու ժամանակը, որպեսզի երկու հարեւան երկրները կարողանան ապրել բարեկամության եւ համագործակցության մթնոլորտում: Անհրաժեշտ է լուծել ԼՂ հակամարտությունը»,- հայտարարել է Բրիշամբոն: