քաղաքականություն

Համատեղ հայտարարությո՞ւն

25.11.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան: Աշգաբադի «Սափարմուրատ Նիյազովի» անվան միջազգային օդանավակայանում Ս. Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարճատեւ զրույց են ունեցել: Իսկ ՀՀ նախագահի կեցավայրում ավելի ուշ տեղի է ունեցել Ս. Սարգսյանի եւ Գ. Բերդիմուհամեդովի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու նախագահների մասնակցությամբ երկու …

կարդալ ավելին

Պահանջում են ազատ արձակել

25.11.2010

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դիմացի այգում երեկ մտավորականները բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին եւ մյուս քաղբանտարկյալներին: Ակցիայի մասնակիցները նաեւ հայտարարություն ընդունեցին, որի տակ ստորագրեցին ավելի քան հարյուր մտավորականներ: Ի դեպ, այդ հայտարարության տակ կարող են ստորագրել բոլոր ցանկացողները: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հայկական Ժամանակ» …

կարդալ ավելին

Կոնստանտին Զատուլին. «Չեմ հավատում, որ հայկական կողմը կարող է զիջումների գնալ»

25.11.2010

Մեկ շաբաթ հետո Աստանայում տեղի է ունենալու ԵԱՀԿ անդամ երկրների գագաթաժողովը: Ղազախստանի մայրաքաղաքում քննարկվելիք ամենակարեւոր հարցերից մեկը չկարգավորված հակամարտություններն են: Բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունը նույնպես կլինի ուշադրության կենտրոնում. արդեն իսկ ակնարկներ են հնչում այն մասին, որ Աստանայում կարող է գործընթացը տեղից շարժվել: Հնչում են նաեւ հակառակ ենթադրություններ (ընդ որում` ավելի շատ), որոնց համաձայն՝ բանակցային գործընթացից որեւէ …

կարդալ ավելին

Շարունակեք Հայաստանի շրջափակումը

25.11.2010

STRATFOR վերլուծական կենտրոնի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը Թուրքիա կատարած այցելության շրջանակում հանդիպել է «Sabah» օրաթերթի եւ ATV հեռուստաալիքի ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ընդգծելով, որ ռուսական ներկայությունը Հայաստանում չի բխում Թուրքիայի շահերից՝ Ֆրիդմանը հայտարարել է. «Երեւանի հետ բանակցությունների հիմնական թեման պետք է լինի ոչ թե Լեռնային Ղարաբաղը, այլ Հայաստանում ռուսական ներկայության …

կարդալ ավելին

Անարդյունք հանդիպումներ

25.11.2010

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը երեկ «7օրի» հետ զրույցում ասել է, որ հայաստանցիների ԵԱՀԿ Մինսկի խմբին չվստահելու հանգամանքն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այն այս ամբողջ տարիների ընթացքում ցույց չի տվել, թե որքանով է ընդունակ այս կամ այն կերպով աջակցել ԼՂ խնդրի կարգավորմանը։ «Եվ տպավորությունն այնպիսին է, որ գլխավոր խնդիրը եղել է ռազմական գործողությունների չվերսկսումը»,- ասել …

կարդալ ավելին

Տուգանել են

25.11.2010

Ադրբեջանցի գերմանաբնակ բլոգեր Հաբիբ Աբդուլաեւը, ով հայտնի է նաեւ Հաբիբ Մունթեզիր անունով, տուգանվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին արված անպարկեշտ արտահայտությունների համար, որոնք նա տարածել էր «Facebook» սոցիալական կայքի միջոցով: Նրա գործը լսվել է Բեռլինում: Այժմ նա պարտավոր է վճարել 900 եվրո Գերմանիայի գանձարանին, հակառակ դեպքում նրան ազատազրկում է սպառնում: Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի …

կարդալ ավելին

Այցելելու են Հայաստան

25.11.2010

Նոյեմբերի 22-ին Թուրքիա է մեկնել ՀՀ ՊՆ տեսչական խումբը` Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում տեսչություն անցկացնելու նպատակով, ինչի առնչությամբ հայտարարություն է տարածել Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը: «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը մեծ նշանակություն է տալիս թափանցիկությանը, եւ այդ պատճառով անցկացվում է տեսչություն: Ինչպես որ հայ սպաներն են այցելում Թուրքիա, այնպես էլ մեր …

կարդալ ավելին

Հետախուզում է հայտարարվել

25.11.2010

ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել: Այս մասին ՀըԽ-ին հայտնել է փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով Աշոտ Եղիազարյանի գործով ներկայացնում է տուժածների շահերը: Նրա խոսքով՝ հետախուզման համար հիմք է ծառայել պատգամավորի՝ հարցաքննությանը չներկայանալու փաստը, ինչպես նաեւ՝ նրա գտնվելու վայրի մասին պաշտոնական տեղեկության բացակայությունը: Փաստաբանը չի բացառել նաեւ, որ մոտ ժամանակներս հետաքննչական մարմինները …

կարդալ ավելին

ՀԱԿ-ը դատապարտում է

25.11.2010

Երեկ ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Հայ Ազգային կոնգրեսը դատապարտում է Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բոյկոտելու որոշումը: Պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայացրել էր բոյկոտի «հիմնավորումները», չեն դիմանում որեւէ քննադատության, քանի որ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ 2008թ. Բուխարեստյան հանդիպումից սկսած երեք տարի շարունակ ՆԱՏՕ-ի գագաթաժողովն իր հռչակագրերով անդրադարձել էր ԼՂ հակամարտության կարգավորմանը, մատնանշելով Հելսինյան Եզրափակիչ …

կարդալ ավելին

Սյուռքի ընտրովի ղեկավարության գաղափարը

25.11.2010

Մեծ ակնկալիքներից եւ երկարատեւ նախապատրաստություններից հետո, նոյեմբերի 20-ին Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում հաջողությամբ անցկացրեց` «Հայկական սփյուռք. ընտրովի ղեկավարություն եւ համաշխարհային կառույց» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի աշխատանքներին մեծ խանդավառությամբ մասնակցեցին 600 մասնակիցներ` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ռուսաստանից, Ավստրալիայից եւ Եվրոպայի երկրներից: Գիտաժողովի բանախոսներն էին` Կալիֆոռնիայի Լոնգ Բիչի նահանգային համալսարանի դոկտ. Էնդրյու Դեմիրճյանը («Թվաքանակի համոզիչ …

կարդալ ավելին

«Դժվարին փուլն անցել է»

23.11.2010

«Թրենդ» գործակալության հետ զրույցում Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հայտարարել է, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «դժվարին փուլն անցել է»: «Կարգավորման գործընթացում նկատվող որոշակի արագացումը, այդ թվում` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները հիմք են տալիս ակնկալելու, որ ղարաբաղյան գործընթացի բարդ շրջանը մնացել է ետեւում»,- ասել է նա` հավելելով, թե բանակցային գործընթացում այժմ առկա …

կարդալ ավելին

Գնալու է Թուրքմենստան

23.11.2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Թուրքմենստան: Այս մասին երեկ տեղեկացրել է Նախագահի մամուլի գրասենյակը: Այցի շրջանակներում Ս. Սարգսյանը հանդիպելու է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիեւայի հետ: Երկու նախագահների բանակցություններից հետո նախատեսված է նաեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն:

կարդալ ավելին

Ամեն կերպ աջակցելու են

23.11.2010

Լիսաբոնում կայացած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի արդյունքներն ամփոփելով` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանելով հարցին, թե Թուրքիան, լինելով Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, արդյոք ինչ-որ կերպ օգնելո՞ւ է Ադրբեջանին, պատասխանել է. «Մենք ամեն կերպ աջակցելու ենք եղբայրական Ադրբեջանին: Մենք դա կքննարկենք եւ կիրականացնենք երկկողմ համագործակցության շրջանակներում»:

կարդալ ավելին

Հետաձգել են

23.11.2010

Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն «Ա1+»-ին տեղեկացրել է, որ հետաձգել են Հայաստանում նոյեմբերի վերջին նախատեսված իրենց խորհրդաժողովը: Հիշեցնենք, որ կուսակցության անդամները հոկտեմբերին Երեւան կատարած այցի ժամանակ հայտարարել էին, որ նոյեմբերի վերջին ծրագրում են Հայաստանում կազմակերպել խորհրդաժողով, որի ընթացքում մշակելու են ճանապարհային քարտեզ ու այն ներկայացնելու են Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարներին: «Մեզ ուղղակի ժամանակ …

կարդալ ավելին

Հանդիպման տեղը փոխել չի կարելի

23.11.2010

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպմանը շարունակվել են քննարկումները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի շուրջ: Հիշեցնենք, որ նոյեմբեր ամսվա ընթացքում սա երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների արդեն երկրորդ հանդիպումն է Մոսկվայում. …

կարդալ ավելին

ԿԸՀ-ն, թե՞ թաղային հեղինակությունները

23.11.2010

«Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներից ստացված տվյալները կուսակցությունները կամ թեկնածուներն ավելի շուտ են ստանում, ավելի շուտ գիտեն ընտրված լինել-չլինելու մասին, քան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Մենք բոլոր տվյալները ստանում ենք ամենավերջինը, որովհետեւ ոչ մի ՏԸՀ այդ օրը ԿԸՀ-ին եւ ԸԸՀ-ներին չեն ենթարկվում եւ չեն կատարում նրանց ցուցումները: Նրանք ենթարկվում են թաղային հեղինակություններին, միլպետներին եւ այլոց»,- երեկ Ընտրական …

կարդալ ավելին

Ազատություն Նիկոլին

23.11.2010

«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության հարցը անտարբեր չի թողել նաեւ Հայաստանի մշակույթի գործիչներին, արվեստի աշխարհի ներկայացուցիչներին: Վերջիններս, ինչպես լրագրողական համայնքի ներկայացուցիչները, համերաշխ են մի հարցում. Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը պետք է անձեռնմխելի լինի: Վաղը ժամը 16։00-ին մշակույթի գործիչները` գրողներ, դերասաններ, նկարիչներ, քանդակագործներ, կոմպոզիտորներ, ճարտարապետներ, ակցիա կանցկացնեն Երեւանի Կոմիտասի արձանի մոտ (Կոնսերվատորիայի այգում), որի …

կարդալ ավելին

Ավանդական ընտրություններ՝ նոր օրենսգրքով

23.11.2010

Երեկ միջազգային մի շարք շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ Երեւանում մեկնարկեց ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծին նվիրված քննարկում: Համաժողովին ներկա էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԵԱՀԿ, Եվրախորհրդի, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության եւ հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների, նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչները: Մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ «Հանրապետական», «Դաշնակցություն» եւ «Ժառանգություն» խմբակցություններից: Կոալիցիոն …

կարդալ ավելին

Սասուն Միքայելյանից խլել են նաեւ հողը

23.11.2010

Երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Կոտայքի մարզի բնակիչները` դեմ արտահայտվելով կառավարության այս տարվա փետրվարի 25-ին ընդունված որոշումներից մեկին, որով Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 100 բնակչի պատկանող հողերը համարվել են հանրային գերակա շահ: Այդ անձանց թվում է նաեւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, որի` 1,5 հեկտար հողատարածքը նույնպես հանրային գերակա շահ է ճանաչվել, այնինչ …

կարդալ ավելին

Մեսիջ Ադրբեջանին

23.11.2010

Դեկտեմբերին Աստանայում ղարաբաղյան կարգավորման հարցով վճռորոշ փաստաթղթի ստորագրումն, ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանի` անհնար է: Ըստ նրա` Աստանայում ընդգծվելու է խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման կարեւորությունը: Նրա կարծիքով, փաստաթղթի ստորագրումն անհնար է առաջին հերթին թեկուզ այն պատճառով, որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը պարբերաբար «տորպեդահարում է կարգավորման գործընթացը»: Երկրորդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները բազմիցս հայտարարել են, …

կարդալ ավելին