– Վերջերս Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, թե կողմ եք ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձին` ակտիվ քաղաքականություն: Որքան էլ Ձեր փաստարկները հիմնավոր լինեն, չե՞ք կարծում, որ հասարակությունը գոնե չի մոռացել նրա պաշտոնավարության տարիներին տեղի ունեցած ողբերգությունները` Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը: – Այն մոռանալը պարզապես հակացուցված է: Եվ քանի դեռ այն ամբողջությամբ բացահայտված չէ, …
կարդալ ավելինՆոր բան ասել հնարավոր չէ. հասարակությունը հիվանդ է, եւ այդ հիվանդ հասարակությունից երիտասարդները գործուղվում են բանակ: Իսկ այնտեղից մահվան բոթը գալիս է տագնապեցնող պարբերականությամբ: Ազգային բանակում զոհվել է չորս զինվոր, եւ չորսը վիրավոր են: Դրանից երկու օր առաջ զոհվել էր եւս մեկ երիտասարդ: Դրանից մի քանի օր առաջ` եւս մեկը: Դրանից առաջ` վեցը եւ էլի …
կարդալ ավելինԱնցած շաբաթ Մոնտեվիդեոյում կայացել է Ուրուգվայի Գլխավոր ասամբլեայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 13.226 օրենքի ընդունման 45-ամյակին նվիրված միջոցառում: Հիշեցնենք` Ուրուգվայն առաջին պետությունն էր, որի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Ըստ ՀՀ Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության, Ուրուգվայի խորհրդարանում նոյեմբերի 17-ին կայացած հանդիսավոր միջոցառումը կազմակերպել էին այդ երկրի օրենսդիր մարմինը եւ Մոնտեվիդեոյի Հայ դատի …
կարդալ ավելինԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխքարտուղար Մարկ Թոներից ամենօրյա ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվել է` ունի՞ արդյոք նա պատասխան ղարաբաղյան գործընթացում ռազմատենչ հռետորաբանության աճի վերաբերյալ: «Հայաստանի նախագահն, օրինակ, սպառնում է լուծել հարցը մեկընդմիշտ՝ ուժի կիրառմամբ: Ունե՞ք, արդյոք, խորհուրդներ այդ կապակցությամբ» հարցին Թոները պատասխանել է. «Ես տեղյակ չեմ այդ մեկնաբանություններին: Ես գիտեմ, որ մենք շարունակում ենք մասնակցել Մինսկի …
կարդալ ավելինՆախագահականի նստավայրին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, ԵԽ ԽՎ-ի եւ միջազգային այլ կառույցների ճնշման արդյունքում իշխանությունները քննարկում են մի քանի քաղբանտարկյալների մինչեւ տարեվերջ ազատ արձակելու հարցը: Այս փուլում խոսքն այն քաղբանտարկյալների մասին է, ում առնչությամբ կարող է կիրառվել պատժից պայմանական վաղաժամկետ արձակելու տարբերակը: Այս պահին լրացել է քաղբանտարկյալներ Գաբրիել Գաբրիելյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Ռոման Մնացականյանի վաղաժամկետ ազատման …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատճառաբանելով ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպումը, հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 20-ին գագաթաժողովի շրջանակներում անցկացվող` «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»: Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը: «Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների …
կարդալ ավելին«Մենք ներկայացրեցինք մեր դիրքորոշումը, թե ինչպես ենք պատկերացնում մեր աշխատանքը Դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության հետ: Եվ հենց այդ տեսանկյունից էլ առաջարկում ենք, որ ԱԺ-ին ներկայացվելիք տեղեկատվությունը որոշակի ձեւով կանոնակարգվի, թե ինչպես ենք մենք դա քննարկում: Եվ քննարկո՞ւմ ենք դա, թե՞ ոչ»,- երեկ մեր թղթակցին ասել է ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` …
կարդալ ավելինԻնչպես եւ սպասվում էր, երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է քաղբանտարկյալ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դիմումը, որով նա պահանջում էր պարտավորեցնել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանին՝ վերանայել իր պատժաչափի չկրած մասի կրճատման մասին որոշումը եւ վերահաշվարկ կատարել: Հիշեցնենք, որ Նավասարդյանը Փաշինյանի ազատազրկման ժամկետը հաշվել էր 3 տարի 10 ամիս 20 …
կարդալ ավելին– ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը Փարիզում կայացած նիստի ժամանակ հայտարարել էր, թե քաղաքական հայացքների համար դատապարտված գործիչների խնդիրը լուծված չէ, որ իրենք պատկերացնում էին, թե համաներման արդյունքում բոլորն ազատ կարձակվեն: ԵԽ ԽՎ-ում ՀՀ-ի նկատմամբ դիրքորոշումն ավելի՞ է կոշտացել: – Ես չէի ասի, որ դիրքորոշումը կոշտացել է, սկզբունքորեն դա նույն դիրքորոշումն …
կարդալ ավելինՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը երեկ հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, թե` հաշվի առնելով ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան գագաթաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպումը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 20-ին գագաթաժողովի շրջանակներում անցկացվող` «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»: «Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի …
կարդալ ավելինՊետբյուջե 2011-ը շարունակում է իր ոդիսականն Ազգային ժողովում։ News.am-ի փոխանցմամբ, փաստաթուղթը պատգամավորների կողմից արժանացել է ամենատարբեր որակումների՝ սոցիալական ու հետճգնաժամային, ձախողված ու լավատեսական: «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարել է, թե մոտ 90 առաջարկ է ներկայացրել տարբեր ոլորտների վերաբերյալ եւ այժմ սպասում է կառավարության պատասխանին: Ընդ որում՝ անհամբեր։ Առաջարկների տեսանկյունից ետ չի մնացել նաեւ «Օրինաց Երկիրը»։ Ինչպես եւ …
կարդալ ավելինՆոյեմբերի 15-ին Մոսկվայի «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանը ռուսական «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում մի քանի կարեւոր «բացահայտումներ» էր ներկայացրել, որոնք, սակայն, որքան էլ զարմանալի է` գրեթե արձագանք չունեցան Հայաստանի քաղաքական դաշտում: Իսկ Ս. Կարախանյանի տեսակետները կարեւոր են այնքանով, որքանով նրա անձը հատկապես վերջին շրջանում կարեւորում է Հայ Ազգային կոնգրեսը: ՀԱԿ գրեթե բոլոր հանրահավաքներում հղումներ են …
կարդալ ավելինԴեկտեմբերի 6-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ՀԱԿ-ի հայտը Երեւանի քաղաքապետարանը երեկ կրկին մերժել է: ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խոսքով` քաղաքապետարանն իր մերժումը հիմնավորել է նրանով, որ դեկտեմբերի 6-ից մինչեւ հունվարի 1-ն ամանորյա տոնակատարությունների փորձեր են անցկացվելու Ազատության հրապարակում: Քաղաքապետարանն այս անգամ եւս ՀԱԿ-ին առաջարկել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի տարածքում: «Ուղղակի այստեղ հարցն այն …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի օլիգարխներն աչք են դրել ձկնաբուծության ոլորտի վրա. «Ձկնաբույծները մեծ դժվարություններով, համառ աշխատանքի շնորհիվ կայացրել են այս տնտեսությունը, արդյունաբերության այս ճյուղը, եւ արդեն իսկ նշաններ կան, որ ինչպես տնտեսության եւ արդյունաբերության այլ ոլորտներ, այս ճյուղը եւս հայտնվել է օլիգարխների ուշադրության կենտրոնում, եւ նրանք …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Մուկուչյանին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին` դադարեցնելով նրա` ՀՀ վարչական դատարանի նախագահի լիազորությունները: Այլ հրամանագրով մի շարք դատավորների` ՀՀ վարչական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելով՝ նշանակվել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ. նրանք են` Աշոտ Աբովյանը, Արթուր Առաքելյանը, Հովսեփ Բեդեւյանը, Գալուստ Ղարիբյանը, Աշոտ Սարգսյանը, Լարիսա Սոսյանը: …
կարդալ ավելին«ՀՅԴ-ի համար ընդունելի են Մադրիդյան սկզբունքների երեք հիմնական դրույթները՝ ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքը եւ տարածքային ամբողջականությունը: Այս սկզբունքներն ընդունելի են, քանի որ տարածքային ամբողջականությունը չի վերաբերում Ադրբեջանի խորհրդային սահմաններին»,- երեկ ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Մնացածները սկզբունք չեն, մնացածներն այս սկզբունքների հիման վրա միջնորդների պատկերացրած քայլերն են, եւ …
կարդալ ավելին«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին, երեկ «Կոշ» ՔԿՀ-ում թույլ չեն տվել տեսակցել նրա հետ` պատճառաբանելով, որ նրան կարգապահական տույժի են ենթարկել, եւ որ նա գտնվում է պատժախցում, տեսակցություններն արգելվում են: Երեկ հնարավոր չի եղել Ն. Փաշինյանի հետ որեւէ կապ հաստատել: Երեկ, սակայն, Ա. Հակոբյանն ասաց, որ ՔԿՀ-ներում մոնիտորինգ իրականացնող դիտորդական …
կարդալ ավելինԵրեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում վերջիններս անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի լուծման ուղիներին: Նաեւ քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ տարածաշրջանային այլ հրատապ հարցեր: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը կարեւորել է երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք, ըստ նրա` թույլ են տալիս ճիշտ ժամանակին քննարկելու եւ համաձայնեցնելու հայ-ռուսական բազմաշերտ համագործակցությանը վերաբերող հիմնական …
կարդալ ավելին«Խնդրելու եմ խորհրդարանին, որ ինձ զրկեն անձեռնմխելիությունից, որ հետագայում որեւէ մեկը չասի, թե անկաշկանդ եմ կամ խոչընդոտ եմ առաջացնում այդ քննությունը մինչեւ վերջ տանելու համար»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ, ԺԱԿ կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը: Նախօրեին այս պատգամավորը հայտարարել էր, թե «Անանիա Շիրակացի» համալսարանում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ինքը, ստուգումներ անցկացնելու ընթացքում Վերահսկիչ …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նոյեմբերի 4-ի նիստի ժամանակ թերացման եւ կոռուպցիոն երեւույթների համար խիստ քննադատության ենթարկեց առողջապահության, կրթության, գյուղատնտեսության ոլորտները: Մեր տեղեկություններով, սակայն, վարչապետն այդ քննադատությունները հնչեցնելու համար քաղաքական նկատառումներից բացի՝ ունեցել էր նաեւ մոնիտորինգային որոշակի տվյալներ: Այս տարի Հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում ամենակոռումպացված ոլորտներն են ոստիկանությունը, …
կարդալ ավելին