ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Մուկուչյանին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ նշանակելու մասին` դադարեցնելով նրա` ՀՀ վարչական դատարանի նախագահի լիազորությունները: Այլ հրամանագրով մի շարք դատավորների` ՀՀ վարչական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելով՝ նշանակվել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ. նրանք են` Աշոտ Աբովյանը, Արթուր Առաքելյանը, Հովսեփ Բեդեւյանը, Գալուստ Ղարիբյանը, Աշոտ Սարգսյանը, Լարիսա Սոսյանը: Հրամանագրերն ուժի մեջ են 2010թ. դեկտեմբերի 1-ից:
Ս. Սարգսյանի մյուս հրամանագրերով Արմեն Դարբինյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Գարեգին Մխիթարյանը: