ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխքարտուղար Մարկ Թոներից ամենօրյա ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվել է` ունի՞ արդյոք նա պատասխան ղարաբաղյան գործընթացում ռազմատենչ հռետորաբանության աճի վերաբերյալ: «Հայաստանի նախագահն, օրինակ, սպառնում է լուծել հարցը մեկընդմիշտ՝ ուժի կիրառմամբ: Ունե՞ք, արդյոք, խորհուրդներ այդ կապակցությամբ» հարցին Թոները պատասխանել է. «Ես տեղյակ չեմ այդ մեկնաբանություններին: Ես գիտեմ, որ մենք շարունակում ենք մասնակցել Մինսկի գործընթացին, բայց ես տեղեկություններ չունեմ այդ առիթով: Ես պարզապես կոչ եմ անում կողմերին պահպանել երկխոսությունը եւ խուսափել լարվածությունն ավելացնող հռետորաբանությունից»: Նաեւ հայտարարել է. «Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ խուսափել հայտարարություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում»: