Կրկին փորձիր

20/11/2010

Դեկտեմբերի 6-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ՀԱԿ-ի հայտը Երեւանի քաղաքապետարանը երեկ կրկին մերժել է: ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խոսքով` քաղաքապետարանն իր մերժումը հիմնավորել է նրանով, որ դեկտեմբերի 6-ից մինչեւ հունվարի 1-ն ամանորյա տոնակատարությունների փորձեր են անցկացվելու Ազատության հրապարակում: Քաղաքապետարանն այս անգամ եւս ՀԱԿ-ին առաջարկել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանի տարածքում: «Ուղղակի այստեղ հարցն այն է, որ քաղաքապետարանը մի գրությամբ մի ամբողջ ամսվա արգելք է ներկայացնում, ինչն օրենքը թույլ չի տալիս»,- ասել է Տ. Առաքելյանը: