Նախագահի գործն է

07/12/2010

Երեկ մինչ ԱԺ հերթական քառօրյայի օրակարգի հաստատումը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, հետաքրքրվել է` արդյոք ճի՞շտ չէ հայ-թուրքական արձանագրություններն ընդհանրապես հանել Հայաստանի քաղաքական օրակարգից, երբ արդեն «Wikileaks»-ի հրապարակումներից պարզ է դարձել արձանագրությունները ստորագրելու Թուրքիայի իրական նպատակը: Ի պատասխան, Հ. Աբրահամյանը նախ ասել է, թե արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված է, իսկ հետո տեղեկացրել է, որ ԱԺ-ն այդ հարցում անելիք չունի. «Դա ՀՀ նախագահի եւ կառավարության առաջարկությունն է, որ պետք է վավերացնել այդ արձանագրությունները ԱԺ-ում: Դուք գիտեք, որ ՀՀ նախագահը կասեցրել է այդ արձանագրությունների գործընթացը, որը գտնվում է ԱԺ-ում: Հետկանչն ԱԺ լիազորությունների հետ կապ չունի եւ նախագահի լուծելիք հարցն է»: