«Տարածաշրջանի թշնամիները չեն ցանկանում, որպեսզի ԼՂ հիմնահարցը կարգավորվի»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդբագիր Բահրամին: APA գործակալության փոխանցմամբ` Բահրամին նշել է, որ Իրանը ցանկանում է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորում այնպես, ինչպես ձգտում է Աֆղանստանում եւ Իրաքում կայունության եւ խաղաղության վերականգնման. «Իրանը հենց սկզբից ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ միշտ աջակցել է Ադրբեջանի արդար գործին բոլոր միջազգային ասպարեզներում»: