Չի ազդել

25/11/2010

«Մարտից խուսափելն ամենեւին մարտի ելքը չորոշեց: Այնտեղ որոշվեց այն, ինչ որոշվել էր, ընդունվեց այն, ինչ ընդունվելու էր, եւ Սերժ Սարգսյանի գնալը կամ չգնալը ամենեւին չազդեց այդ փաստաթղթի վրա: Դա, կարծում եմ, ռուսական հանդիպումների արդյունք էր»,- երեկվա ասուլիսում` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Լիսաբոն չմեկնելու մասին որոշմանը, ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: