Գլխավորը ՌԴ-ն է

25/11/2010

«ԼՂ խնդիրն ամենաբարդ հակամարտություններից է, որոնք ներկայումս չունեն համապատասխան լուծում, որը կբավարարի հակամարտության բոլոր կողմերին: Նույնիսկ, եթե ինչ-որ դրական շարժ լինի խնդրի կարգավորման ուղղությամբ, ապա այդ հարցում ամենագլխավոր դերը կատարելու է Ռուսաստանը»,- երեկ նման կարծիք է հայտնել ռուսական «Ռոդինա» ամսագրի գլխավոր խմբագիր, Մոսկվայի պետհամալսարանի դոցենտ Յուրի Բորիսենոկը: Նրա խոսքով, Ռուսաստանն «ամենից մոտն է հակամարտության կողմերին, եւ եթե ինչ-որ շարժ տեղի ունենա, դա անպայման կլինի ռուսական դիվանագիտության մասնակցությամբ»: Յուրի Բորիսենոկի կարծիքով, ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է, բայց քննարկումը պետք է իրականացնել «թիրախային մեթոդներով»: Ըստ նրա` առկա իրողությունները կարելի է ինչ-որ եղանակով առաջ մղել: