Խրախճանք` Լիսաբոնո՞ւմ

25/11/2010

Պորտուգալական «Correio da Manh» թերթի հրապարակման համաձայն` Լիսաբոնում Վրաստանի պատվիրակությունը, որ մասնակցում էր ՆԱՏՕ վեհաժողովին, բուռն երեկույթ է կազմակերպել 80 մարմնավաճառների մասնակցությամբ: Ըստ թերթի` խնջույքին մասնակցել են նաեւ հայկական պատվիրակության որոշ անդամներ: Թերթը գրում է, թե երեկույթն այնքան աղմկալի է եղել, որ նույն հյուրանոցում իջեւանած Ֆրանսիայի նախագահ Սարկոզին բողոքել է հյուրանոցի աշխատակազմին: Դրանից հետո վրացական պատվիրակությունը դադարեցրել է երեկույթը: Վրաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել թերթի այս հրապարակումը, իսկ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այդ հրապարակումն անվանել է անհեթեթություն: