Գործընթացը մեռած չէ

16/11/2010

Թուրքմենստանից վերադառնալիս Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` պատասխանելով լրագրողների` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերին, ասել է, թե ներկայիս «դե ֆակտո» իրավիճակը ոչ ոքի շահերից չի բխում. «Եթե սրան որպես այլընտրանք՝ լիներ համագործակցություն, խնդիրները լուծվեին եւ կասկածները վերանային, շատ մեծ տնտեսական համագործակցություն կստեղծվեր: Այս համատեքստում մի լավ սկիզբ է եղել, որն իմ նամակով է տեղի ունեցել»: Հարցին, թե արդյոք նոր նախաձեռնություն կստանձնի՞ Թուրքիայի նախագահը, նա պատասխանել է. «Իրոք, աշխատում ենք: Կովկասի հետ կապված աշխատանքներ ենք տանում: Դրա հետ կապված հանձնարարություններ եմ տալիս համապատասխան մարմիններին: Որոշ նախարարների, անկախ մարմինների էլ եմ հանձնարարել խնդրի հետ կապված աշխատանքներ իրականացնել: Մշտապես կապի մեջ ենք Սարգսյանի, Ալիեւի, Պուտինի եւ Մեդվեդեւի հետ: Խնդիրը պահպանում է իր արդիականությունը»։ Գյուլը վերահաստատել է իր նախկին հայտարարությունը, թե` հայ-թուրքական գործընթացը մեռած չէ: