Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանության առաջին քարտուղար Մասատակա Օբատայի հետ: ՀԱԿ-ի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի ներքին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր»: Իսկ թե ճապոնացիներին դա որքանո՞վ է հետաքրքրել` ՀԱԿ-ից ոչինչ չեն ասում: