քաղաքականություն

ԲՀԿ-ին թուլացնո՞ւմ են

11.11.2010

ՀՀ կառավարության նոյեմբերի 4-ի նիստում որոշում է ընդունվել ՀՀ Քաղաքաշինության նախարարության ենթակայությունից հանել «Գնագոյացման վերլուծական տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ը եւ տեղափոխել Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ: «Դրա հիմքում կապիտալ ծախսերի հաշվարկման տարանջատումն է գնումների գործընթացից»,- կառավարության որոշումն այդպես է պարզաբանել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջերս այդ ՊՈԱԿ-ում ստուգումներ է անցկացրել եւ խախտումներ է հայտնաբերել ՀՀ Վերահսկիչ պալատը: Կառավարությանը …

կարդալ ավելին

Որակի նշան

11.11.2010

Երեկ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ստորագրել է այն օրենքը, որով նախատեսվում է թոշակի անցնելու տարիքը երկրում 60-ից հասցնել 62 տարեկանի, իսկ պետական լրիվ կենսաթոշակային տարիքը` 65-ից հասցնել 67-ի: Խոսքն այն օրենքի մասին է, որի պատճառով տեւական ժամանակ Ֆրանսիայում բողոքի հզոր ալիք է բարձրացել, գրեթե բոլոր քաղաքներում հանրահավաքներ ու լայնամասշտաբ գործադուլներ են տեղի …

կարդալ ավելին

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ-ի հանրահավաքում

10.11.2010

Սիրելի հայրենակիցներ, Քանի որ այսօրվա հանրահավաքը հրավիրվել է «Եվրոմիություն–Հայաստան երկխոսության» շրջանակներում Երեւանում ընթացող մարդու իրավունքներին նվիրված սեմինարի առիթով, բնականաբար, իմ ելույթի գլխավոր թեման կրկին լինելու է քաղբանտարկյալների հարցը: Թերեւս սա ամենահարմար առիթն է այդ հարցի առնչությամբ Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշումը համակողմանիորեն ու վերջնականապես պարզաբանելու համար: Ոմանց թվում է, թե Կոնգրեսի ողջ ջանքերն ուղղված են եվրոչինովնիկների …

կարդալ ավելին

Արժեք իրար

09.11.2010

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը երեկ հայտարարել է, թե հասարակությունն արդար ընտրություններ անցկացնելու մասին ՀՀԿ-ի խոստումներին կհավատա միայն այն դեպքում, երբ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: «Երբ խոսքը հնչեցնում է մի քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, որը կեղծել է 2008թ. ընտրությունները, ծեծուջարդ իրականացրել…»,- ասել է նա: Կարապետյանի խոսքն ընդհատել է ասուլիսի ՀՀԿ-ական մասնակից Հովհաննես Սահակյանը` ասելով. «Կեղծիքների հետ դուք ավելի …

կարդալ ավելին

Դատավորների մասին

09.11.2010

Այսօր մեկնարկում է Եվրամիություն-Հայաստան քաղաքացիական հասարակության երկօրյա սեմինարը: Քննարկվելու են հիմնականում «Արդարացի դատավարության իրավունք» եւ «Անկախ դատարան» թեմաները: Սեմինարին մասնակցում են հայաստանյան բազմաթիվ հ/կ-ներ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքն անդրադառնալու է ՀՀ դատարանների ու դատավորների անկախության խնդրին: «Ես այնքան վտանգավոր չեմ համարում մարդու իրավունքների …

կարդալ ավելին

Պետք է զրկել կոչումներից

09.11.2010

Հայկական բանակում խնդիրների լուծման ուղիներից մեկը ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումն է: Երեկ նման առաջարկով հանդես է եկել ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Ըստ նրա` այսօր բանակում կան սպաներ, ովքեր արժանի չեն իրենց կոչումներին, զբաղվում են կոռուպցիայով, նվաստացնում զինվորներին: «Անկախ հայրենիքի առջեւ իրենց նախկին արժանիքներից, այդ սպաները պետք է …

կարդալ ավելին

Երկու երես

09.11.2010

Կիրակի օրն Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով, «ջախջախիչ» հաղթանակ է տարել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը: Իշխող այդ ուժը Միլի մեջլիսի 125 տեղերից կստանա ավելի քան 70-ը: Ընդ որում, «Ենի Ազերբայջանի» ներկայացուցիչների մեծ մասն ընտրվել է թե կուսակցական ցուցակներով, թե մեծամասնական ընտրակարգով: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն արդեն անբավարար է գնահատել Ադրբեջանում …

կարդալ ավելին

Միշան` Սոդքի բաժնետեր

09.11.2010

Վերահսկիչ պալատը (ՎՊ), ուսումնասիրելով «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող Գեղարքունիքի մարզի հայկական ոսկու ամենամեծ հանքավայրի` Սոդքի եւ Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերի շահագործման օրինականությունը, օրերս Կառավարությանն առաջարկեց քննարկել ընկերության հանքային իրավունքների դադարեցման հարցը: «Գեոպրոմայնինգ Գոլդը» գրանցված է Կայմանյան կղզիներում, սեփականատերը «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա» ՍՊԸ-ն է: Թե ովքեր են այդ ընկերության բաժնետերերը, անհայտ է: hetq.am լրատվական …

կարդալ ավելին

«Կարմիր կովն իր կաշին չի փոխում»

09.11.2010

«Թե ինչպես է «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի» նախագահ Գրիգոր Ամալյանը հասկանում մրցույթի բոլոր մասնակիցների համար հավասար պայմաններ ստեղծելու միտքը, իր խնդիրն է: Բայց նա դրա վրա պետք է աշխատեր, մինչդեռ ընդհանրապես չի էլ մոտեցել այդ խնդրին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը: Նրա խոսքով, ինքը հավասար պայմաններով մրցույթի մասնակցելուն սպասել է 2 …

կարդալ ավելին

Պետք է ծակել պատը

09.11.2010

Այսօր մեկնարկում է Եվրամիություն-Հայաստան քաղաքացիական հասարակության սեմինարը, որի ժամանակ քննարկվելու են հիմնականում արդարացի դատավարության իրավունք եւ անկախ դատարան թեմաները: Այս միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանելու եվրոպական կառույցների պաշտոնյաներ, այդ թվում` Եվրոպական հանձնաժողովի Մարդու իրավունքների բաժնի միջազգային կապերի պատասխանատու Վոյչես Վիսոցկին, Արդարադատության միջազգային կոմիտեի փոխնախագահ Պոլ Հաուչ Ֆենգերը եւ այլք: Հայտնի է, որ 2009 թվականից …

կարդալ ավելին

Վերադարձնելո՞ւ են

09.11.2010

«news.am»-ի աղբյուրների փոխանցմամբ` առաջիկա օրերին Ադրբեջանը Հայաստանին է հանձնելու ՀՀ մի քաղաքացու, ով տեւական ժամանակ անհետ կորած էր համարվում: Այս կապակցությամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը կայքի թղթակցի հետ զրույցում նշել է, թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանություններից տեղեկություն է ստացել հայ քաղաքացիական անձի մասին, ով գտնվում է Ադրբեջանում: …

կարդալ ավելին

Քրգործ է հարուցվել

09.11.2010

Նոյեմբերի 7-ին, ժամը 2։30-ի սահմաններում Հարավ Արեւմտյան Բ-1 թաղամասում «Մերսեդես» մակնիշի 15 ՏՕ 006 համարանիշով ավտոմեքենայի վրա կրակ բացելու փաստով հարուցվել է քրեական գործ: news.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Հարավ-Արեւմտյան Բ-1 թաղամասի Րաֆֆու 43 շենքի մոտ անհայտ անձը կամ անձինք կրակ են …

կարդալ ավելին

Հիմա կա՞, թե՞ չկա

09.11.2010

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեկնարկած գործընթացը լուռ ընթանում է: Այս մասին Լոնդոն մեկնելու ճանապարհին ինքնաթիռում թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Ի պատասխան հարցին, թե «Լոնդոնում մրցանակ եք ստանալու Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացի համար: Սակայն այսօր այդ ասպարեզում զարգացումներ տեղի չեն ունենում: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ», Աբդուլլահ Գյուլն ասել է. «Հայաստանի եւ …

կարդալ ավելին

Նորից նույնը

09.11.2010

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 7-ին` ադրբեջանցի երկու դիվերսանտների թաղման արարողության ժամանակ, անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը, դարձյալ հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով. «Մենք բանակցություններ ենք վարելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածքային ամբողջականությունը խաղաղ կերպով վերականգնելու հույս ունենք: Երբ տեսնենք, որ դա անհնար է, այդժամ ադրբեջանական պետությունը, օգտագործելով ռազմական ուղին, կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»: Ալիեւի խոսքով, …

կարդալ ավելին

Առանց ՀՀԿ-ի

09.11.2010

ՀՀ ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը երեկ հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցությունն առանձին է մասնակցելու: «Մենք ոչ մեկի ցուցակով չենք մասնակցելու: Անցած համապետական ընտրությունները ցույց են տվել, որ ՕԵԿ-ն ինքը այնքան հնարավորություն, այնքան ուժ, այնքան պոտենցիալ, այնքան ռեսուրսներ ունի, որ շատ հանգիստ կարող է մասնակցել ընտրությունների: Եվ չնայած բոլոր …

կարդալ ավելին

Կրիմինալի երկիր Հայաստանս

09.11.2010

Մենք՝ հայերս, շատ ենք ոգեւորվում, երբ միջազգային լրահոսում հայկական ազգանուն ենք տեսնում։ Ընդ որում՝ այդ ոգեւորության հարցում ամենեւին կապ չունի, թե հայկական արմատների հիշատակումը դրակա՞ն ասպեկտով է ներկայացված, թե՞ բացասական։ Եթե անգամ գործ ունենք բացասական երեւույթի հետ, միեւնույն է՝ հետաքրքրվում ենք, փորձում արդարացնել, ասում-խոսում ենք այդ թեմայով։ Ցավով պետք է նշել, որ Հայաստանի եւ հայերի …

կարդալ ավելին

Մարզային այցեր

09.11.2010

Նոյեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էր Գեղարքունիքի եւ Լոռու մարզեր: Գեղարքունիքի մարզում նա ծանոթացել է Սեւան-Լճաշեն ճանապարհի Սեւան-Մարտունի-Գետափ ջրածածկ հատվածների հիմնանորոգման աշխատանքներին: Ս. Սարգսյանին զեկուցել են, որ 2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ, նշված ճանապարհահատվածում պետբյուջեի միջոցներով կատարվել են հիմնականում ափապաշտպան միջոցառումներ եւ հողային աշխատանքներ, 3400 մետր երկարության վրա տեղադրվել են մետաղյա արգելափակոցներ, …

կարդալ ավելին

Եռակողմ հանդիպում

09.11.2010

Շաբաթ օրը Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ աշխատանքային հանդիպումը: ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հաղորդմամբ` Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունների օրակարգում են եղել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր: Իսկ Ռուսաստանի …

կարդալ ավելին

Կենտրոնացած են

06.11.2010

«Շփման գծում շատ հաճախ են լինում միջադեպեր, մենք վճռական ենք Մինսկի գործընթացի միջոցով կարգավորման հասնելու հարցում, որի բացակայությունը մշտապես մտահոգիչ վիճակ է ստեղծելու: Դա կհանգեցնի երկու երկրների մեկուսացմանը այն դեպքում, երբ նրանք պետք է տնտեսության եւ դիվանագիտության առումով համագործակցեն: Դա կստեղծի բախման հնարավորություն, ուստի մենք իսկապես շատ ենք զբաղվում այդ հարցով»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում …

կարդալ ավելին

Դիակի վրա կտտանքների հետքեր կան

06.11.2010

ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ` առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության հատկանիշներով: Ինչպես հայտնի է` նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց Մ. Սարիբեկյանի դին: Ըստ Գլխավոր դատախազության, դիակը պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում եւ եղել է քայքայված: Դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ …

կարդալ ավելին