Շաբաթ օրը Մոսկվայում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ աշխատանքային հանդիպումը: ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հաղորդմամբ` Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունների օրակարգում են եղել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր: Իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել հանդիպման վերաբերյալ, որտեղ ասված է. «Համապատասխան հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած եռակողմ գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների` հանդիպման օրակարգում էին Ղարաբաղյան կարգավորման հրատապ հարցեր»: