Քրգործ է հարուցվել

09/11/2010

Նոյեմբերի 7-ին, ժամը 2։30-ի սահմաններում Հարավ Արեւմտյան Բ-1 թաղամասում «Մերսեդես» մակնիշի 15 ՏՕ 006 համարանիշով ավտոմեքենայի վրա կրակ բացելու փաստով հարուցվել է քրեական գործ: news.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Հարավ-Արեւմտյան Բ-1 թաղամասի Րաֆֆու 43 շենքի մոտ անհայտ անձը կամ անձինք կրակ են բացել «Մերսեդես» ավտոմեքենայի վրա: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` այդ պահին մեքենայում է եղել 24-ամյա Սեւակ Ղազարյանը, ով ձախ ձեռքի դաստակի մասում հրազենային վնասվածք է ստացել: