քաղաքականություն

Պատրաստ է

06.11.2010

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Հավաքների մասին» օրենքի նախագիծ է պատրաստել, որի քննարկումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին: ՄԻՊ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից նաեւ տեղեկացրել են, որ քննարկմանը մասնակցելու են միջազգային կազմակերպությունների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ փորձագետներ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ից եւ Վենետիկի հանձնաժողովից:

կարդալ ավելին

Բարձրացնում են անբարձրանալին

06.11.2010

Մեր տեղեկություններով` առաջիկա ընտրություններին ընդառաջ իշխանությունները փորձում են բարձրացնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վարկանիշը: Նախօրեին Տ.Սարգսյանը կառավարության նիստում շատ խիստ քննադատեց Առողջապահության, Կրթության եւ գիտության, Գյուղատնտեսության եւ ֆինանսների նախարարություններին՝ թերացումների եւ կոռուպցիոն երեւույթների համար: Տ.Սարգսյանը համապատասխան նախարարներին կարգադրեց շտկել թերացումները` ընդհուպ մինչեւ որոշ պաշտոնյաներին ազատ արձակելու պայմանով: Որ այդ ոլորտներում կոռուպցիան ու չարաշահումները զանգվածային են, …

կարդալ ավելին

Ո՞ւմ կպաշտպանի կառավարությունը

06.11.2010

Երեկ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրապարակել է Սոդքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն, անցած երեք տարիներին մեր ոսկու հանքերը կոնցեսիոն կառավարմամբ օգտագործող, կասկածելի ծագում ունեցող այս կազմակերպությունը պետությանը պատճառել է առնվազն մի քանի տասնյակ միլիոն դոլարի վնաս, գործել է օրենսդրական խախտումներով եւ բազմաթիվ խոշոր չարաշահումներ …

կարդալ ավելին

Ոչ անդամ է, ոչ էլ համակիր

06.11.2010

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանը երեկ հերքեց, թե ինքն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ավելին, նա մեզ ասաց, որ ատում է այն մարդկանց, ովքեր «մի կուսակցության գրկից թռնում են մյուս կուսակցության գիրկը` որեւէ ակնկալիք ունենալով»: Հիշեցնենք, որ մեր թերթի նախորդ համարներից մեկում հրապարակել էինք հոկտեմբերի 30-ին ԲՀԿ-ական դարձած մշակույթի մի շարք անդամների անունները (Ժիրայր …

կարդալ ավելին

Ովքե՞ր են թալանել Հայաստանի ոսկին

06.11.2010

Սոդքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը խոշոր չարաշահումներ եւ օրենսդրական խախտումներ է թույլ տվել: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն հանքերը շահագործել է նաեւ պայմանագրային պարտավորությունների խախտմամբ` պետությանը հասցնելով միլիոնավոր դոլարների վնաս: «2008թ. փետրվարի 29-ին կնքված Գեղարքունիքի մարզի Սոդքի, ինչպես նաեւ՝ …

կարդալ ավելին

Անհանգստացած է

06.11.2010

Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը «Առաջին լրատվական» կայքի հետ զրույցում` անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրված հռչակագրին, ասել է. «Ես դրական եմ գնահատում ստորագրված եռակողմ հռչակագրի փաստը: Աստրախանի հռչակագիրն արձանագրում է, որ հակամարտությունը պետք է ոչ միայն կարգավորվի խաղաղ ճանապարհով, այլ նաեւ ռազմագերիների եւ զոհերի փոխանակման կարեւոր …

կարդալ ավելին

Պատասխանել են

06.11.2010

Հոկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հարցում է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն` պարզելու համար՝ արդյո՞ք հայ պաշտոնյաները կապ ունեն ռուսական կրիմինալ խմբավորումների հետ, գոյություն ունի՞ կրիմինալների հետ առնչություն ունեցող ՀՀ պաշտոնյաների ցուցակ, որում, ըստ ՀԺ-ի` ընդգրկված էին 32 շատ հայտնի անուններ: ՀՀ գլխավոր դատախազը խնդրել էր Ռուսաստանի գլխավոր դատախազին՝ քննարկման առարկա դարձնել «Հայկական Ժամանակ» …

կարդալ ավելին

Դերի ցուցադրում էր

06.11.2010

Հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ ոչ մի հեղափոխական բան տեղի չի ունեցել: Այս մասին հայտարարել է Գլոբալիզացիայի եւ սոցիալական շարժումների Ինստիտուտի տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը: Նրա խոսքով, ռազմագերիների եւ զոհվածների աճյունների փոխանակման մասին համաձայնագրի ստորագրումը կոնկրետ նշանակություն ունի. այն ցուցադրում է այն փաստը, որ Ռուսաստանի դերը տարածաշրջանում շարունակում է …

կարդալ ավելին

Կեղծ խուճապ

06.11.2010

Նախօրեի առավոտյան Հունաստանում ՀՀ դեսպանատունը կասկածելի երկու ծրար է ստացել, ինչն անհանգստացրել է հայկական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին: Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի փոխանցմամբ` դեպքի առնչությամբ հունական ոստիկանները ժամանել են դեսպանատան շենք եւ ստուգել ծրարները: «Անմիջապես ոտքի են հանվել հունական ոստիկանության աշխատակիցները, ովքեր ստուգել են ծրարները՝ հատկապես փնտրելով կենսաբանական կամ քիմիական վտանգավոր նյութեր»,- ասել է …

կարդալ ավելին

Ազատել է

06.11.2010

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը երեկ ոստիկապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ազատվել է աշխատանքից եւ անցել է կադրերի տրամադրության տակ: Ս. Շիրինյանը news.am-ին հայտնել է, թե ինքը որեւէ պատճառաբանության մասին տեղյակ չէ, ուստի մեկնաբանություններ անել չի կարող:

կարդալ ավելին

Կարող է բեկումնային լինել

04.11.2010

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ Ստամբուլում լրագրողների հետ զրույցում ասել է, թե դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը կարող է բեկումնային պահ դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Նա նաեւ տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս ծրագրում է հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: «Աստրախանում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին եռակողմ հանդիպման ընթացքում ԱԳՆ-ների …

կարդալ ավելին

Նման բան չկա

04.11.2010

Որոշ ԶԼՄ-ներ արդեն մի քանի օր գրում են, թե երկրի ղեկավարությունը մտադիր է կիսել Հարկային եւ Մաքսային ծառայությունները, որոնք ընդգրկված են մեկ կառույցի կազմում, եւ Մաքսայինի ղեկավար նշանակել ԱԺ պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանին: Երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում Ռ. Հայրապետյանը կտրականապես հերքել է իր նշանակման մասին տարածված լուրերը` ասելով. «Նման բան չկա ու չի կարող …

կարդալ ավելին

Թուրքիայի նոր խաղը

04.11.2010

Օրերս Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) ազգային անվտանգության ռազմավարության մեջ ուղղումներ է մտցրել: Անկարայի համար սպառնալիք ներկայացնող երկրների ցանկից հանվել են Հայաստանը, Վրաստանը, Բուլղարիան, Սիրիան, Իրանը: Ենթադրվում էր, որ դրանց շարքում կհայտնվի նաեւ Ռուսաստանը: Սակայն Թուրքիան համարել է, որ դեռ վաղ է ՌԴ-ին իրենց բարեկամ կամ չեզոք վերաբերվող երկրների ցանկում ընդգրկելը: Հետխորհրդային երկրների նկատմամբ թուրքական …

կարդալ ավելին

Որքան արագ` այնքան լավ

04.11.2010

«Անհարկի քաշքշուկները, խոչընդոտները, շատ դեպքերում` մարդկանցից ակնկալիքները պետք է վերանան եւ որքան արագ` այնքան լավ բոլորիս համար, ու առաջին հերթին` այստեղ աշխատող մաքսավորների համար: Խնդիրը դրվում է հետեւյալ կերպ. մոտակա երեք-չորս տարիների ընթացքում Հայաստանի բոլոր անցակետերը դարձնել ժամանակակից»,- երեկ Բագրատաշենի մաքսային ծառայության վարչական շենքում անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

կարդալ ավելին

ԼՂ-ն կմիանա

04.11.2010

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթին տված հարցազրույցում` անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, ասել է, թե գոյություն ունի այն փաստի համընդհանուր ճանաչումը, որ հակամարտության արդարացի եւ երկարաժամկետ կարգավորումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասնակցության: «Ես համարում եմ, որ ինչ-որ փուլում ԼՂ-ն ներգրավվելու է բանակցային գործընթաց, բայց դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը, …

կարդալ ավելին

Հերթական

04.11.2010

ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկ հայտարարել է, որ ընդդիմությունը նախապատրաստվում է ոչ թե արտահերթ, այլ 2012թ. հերթական խորհրդարանական ընտրություններին: Եվ ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար, ըստ նրա` ընդդիմությունը պետք է ձեւավորի միասնական ճակատ, սակայն այսօր նման մոտեցումներ ընդդիմադիր դաշտում չեն նկատվում. «Ընդդիմությունը պետք է «մեկ պատուհան» լինի, որի միջոցով հասարակությունն իր բողոքն է …

կարդալ ավելին

Հանձնելու են

04.11.2010

Այսօր` նոյեմբերի 4-ին, ժամը 12:00-ին հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիս-արեւելյան սահմանում` Իջեւան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու ՀՀ սահմանն ապօրինի հատած եւ այժմ Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին: Ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից` մինչեւ ադրբեջանական կողմին հանձնելը Ադրբեջանի քաղաքացու անուն-ազգանունը չի հրապարակվում: Ըստ ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության` դա արվում է …

կարդալ ավելին

Իրավական լուծումներ են փնտրում

04.11.2010

Վերջին օրերին քաղաքական կուլիսներում ավելի հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, որ իշխանության վերնախավում որոշում են կայացրել իրավական լուծումներ գտնել քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը առաջիկայում պատրաստվում է ԱԺ ներկայացնել «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին մի օրինագիծ, որով մեղմացվելու են մի շարք հոդվածներով նախատեսված պատժաչափերը: Ըստ խորհրդարանական շրջանակներում քննարկվող խոսակցությունների, …

կարդալ ավելին

1 միլիա՞րդ են ուզել

04.11.2010

ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը նախօրեին հայտարարել էր, թե նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու նպատակով կնքված պայմանագիրը Սահմանադրական դատարան չի ուղարկում, քանի որ Ռուսաստանը չի տվել Հայաստանի ակնկալած 1 մլրդ դոլար վարկը: «Ես կարող եմ ասել, որ այդ մեկնաբանությունը մտացածին է եւ իշխանությունների հետ որեւէ կապ չունի»,- անդրադառնալով այս տեղեկությանը՝ ասել է …

կարդալ ավելին

Պատրաստվում են «փոքր համաներմա՞ն»

04.11.2010

ՀՀ կառավարությունը բավական ընդգրկուն փոփոխությունների ու լրացումների նախագիծ է պատրաստում ՀՀ քրեական օրենսգրքում: Այդ առաջարկության համաձայն` ՔՕ մի շարք հոդվածներում փոփոխվելու են տարբեր հոդվածներով սահմանված գործող պատժաչափերը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ փոփոխության իրականացման նպատակներից մեկը, կամ գլխավորը` քաղբանտարկյալներին ազատ արձակելու ելքեր գտնելն է: Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ մեզ հետ …

կարդալ ավելին