Ազատել է

06/11/2010

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը երեկ ոստիկապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ազատվել է աշխատանքից եւ անցել է կադրերի տրամադրության տակ: Ս. Շիրինյանը news.am-ին հայտնել է, թե ինքը որեւէ պատճառաբանության մասին տեղյակ չէ, ուստի մեկնաբանություններ անել չի կարող: