ԼՂ-ն կմիանա

04/11/2010

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթին տված հարցազրույցում` անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, ասել է, թե գոյություն ունի այն փաստի համընդհանուր ճանաչումը, որ հակամարտության արդարացի եւ երկարաժամկետ կարգավորումն անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասնակցության: «Ես համարում եմ, որ ինչ-որ փուլում ԼՂ-ն ներգրավվելու է բանակցային գործընթաց, բայց դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը, ներառյալ՝ Ադրբեջանը: Պարզ է, որ մենք դեռեւս դրան չենք հասել»: Նա խոսել է նաեւ Կոսովոյի նախադեպի մասին` ասելով, թե «չի կարելի մի հակամարտության լուծումը վերցնել եւ դնել մյուսի վրա, քանի որ ամեն հակամարտություն յուրահատուկ է»: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ եւ հայ-թուրքական գործընթացների հնարավոր կապին, դեսպանն ասել է, թե այդ գործընթացները չպետք է կապ ունենան իրար հետ: