Վրաստանում Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների 92%-ը վստահ է, որ առավել բարեկամական հարաբերություններ իրենց երկիրը հաստատել է ԱՄՆ-ի հետ: Այն իրականացվել է ամերիկյան կառավարության պատվերով, սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 7-ը` 1500 հոգու շրջանում: ԱՄՆ-ից հետո դրական վերաբերմունքի առումով 2-րդ տեղում Վրաստանի համար Ադրբեջանն է, ապա հաջորդում են Ուկրաինան, ԵՄ-ն եւ Թուրքիան: Հայաստանը այդ ցուցակում …
կարդալ ավելինՀայկական նոր ատոմակայանի գլխավոր նախագծողը լինելու է «Ատոմէներգոնախագիծը», որը նաեւ Իրանի Բուշերի ատոմակայանի, Հնդկաստանի Կուդամ-Կուլամ եւ Բուլղարիայի Բելենե ատոմակայանների գլխավոր նախագծողն է: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ` գոյություն ունի պայմանավորվածություն, որ ընկերությունը Հայաստանում կատարելու է ատոմակայանի նախագծային աշխատանքներ: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ` Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին: Փաստաթղթի ստորագրումը …
կարդալ ավելինՀոկտեմբերի 28-ին Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների համաժողովի 19-րդ նստաշրջանում ունեցած ելույթից հետո ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն պատասխանել է պատվիրակությունների անդամների հարցերին: Ադրբեջանի պատվիրակության անդամ Աբուլֆազ Բաբաեւը Մովլութ Չավուշօղլուին հարցրել է, թե ի՞նչ ներդրում կարող է ունենալ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների համաժողովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: ԵԽ ԽՎ նախագահը հայտարարել է, թե …
կարդալ ավելինԵրեկ Երեւանում գտնվող Թուրքիայի «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչը եւ փոխնախագահ Բայբարս Օրսեքը լրագրողների հետ հանդիպմանն իրենց հնչեցրած հայտարարությունների արդյունքում բերման են ենթարկվել Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն` պարզաբանումներ տալու համար: «Նրանք ասուլիսում հայտարարել են, որ հատել են Հայաստանի պետական սահմանը: Դրա համար էլ հրավիրվել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն` պարզաբանումներ տալու»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել …
կարդալ ավելին«Որքան էլ գերտերություններն իրար հետ հաշտության պայմանագրեր կնքեն կամ բեռնաթափման ծրագրեր անեն, միեւնույն է, ունեն իրենց շահերը: Իսկ երբ շահերի մի փոքր բախում է լինում, ապա արդյունքում տուժում են ավելի փոքր պետությունները»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով ԱՄՆ-ում հայկական հանցախմբի բացահայտման, ինչպես նաեւ՝ YouTube-ում տեղադրված վերջին աղմկոտ տեսանյութի …
կարդալ ավելին«Ռոբերտ Քոչարյանի եւ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի առնչությունները կրել են բացառապես պաշտոնական բնույթ: Որեւէ համատեղ բիզնես ծրագիր նրանք երբեւէ չեն ունեցել եւ չունեն»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` մեկնաբանելով ԶԼՄ-ներում «լուժկովյան» եւ ամերիկահայ հանցախմբի ձերբակալության թեմաների շաղկապումը Հայաստանի նախորդ եւ ներկա իշխանությունների հետ: Նա նաեւ հայտարարել է, որ «Արմեն Ղազարյան անունով …
կարդալ ավելինԵրեկ Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ դատավճիռ է կայացրել` պատժաժամկետի կեսը կրելուց հետո ազատ արձակել քաղբանտարկյալ, ՀՀՇ վարչության անդամ, Վանաձորցի Աշոտ Մանուկյանին: Վերջինս ձերբակալվել էր 2008 թ. մարտի մեկին եւ դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման` իբր ոստիկանի նկատմամբ ծանր հետեւանքներ առաջացրած բռնություն կիրառելու մեղադրանքով: Մինչդեռ Մանուկյանի մեղքը որեւէ կերպ չէր հիմնավորվել: Սակայն …
կարդալ ավելինՄոտ երկու ամիս է` հանրապետությունում սկսվել է խաղողի մթերման գործընթացը, որն, ինչպես գրեթե ամեն տարի, այս անգամ եւս կատարվում է գյուղացիներին բառի բուն իմաստով հարստահարելու ճանապարհով: Չնայած նախապես հայտարարվել էր, որ 1 կգ խաղողը մթերվելու է նվազագույնը 120 դրամով, սակայն մեծ թվով գյուղացիներ ստիպված են եղել իրենց բերքը գործարաններին կամ այլ մթերողներին հանձնել ընդամենը 40-50 …
կարդալ ավելին– ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբավորման բացահայտումը, դրա կապը Հայաստանի եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչների ժամանումը Հայաստան, YouTube կայքում` Սերժ Սարգսյանի խնդրանքով ցեղասպանության ճանաչումը հետաձգելու մասին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող խոսքեր պարունակող տեսանյութը…. Ձեր կարծիքով՝ ինչի՞ հետեւանք են այս իրադարձությունները: Արդյո՞ք ի թիվս այլ պատճառների՝ այս իրադարձություններին չեն նպաստել նաեւ …
կարդալ ավելին«Աստրախանում կնքված փաստաթուղթը շատ մարդասիրական բնույթ ունի»,- Բաքվում կայացած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Ալի Բիլգե Ջանքորելը: «Բոլորը ցանկանում են, որ Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ գագաթաժողովում առաջընթաց արձանագրվի: Բոլորը դրան են սպասում»,- ասել է Ալի Բիլգե Ջանքորելը։
կարդալ ավելին«ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Աստրախանում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ակնհայտորեն դրական էր»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` միաժամանակ նկատելով, որ Կովկասում ԱՄՆ քաղաքականության դերը նվազում է, ինչի ֆոնին բավական ակտիվ է դառնում ռուսական քաղաքականությունը: Երկու երկրների նախագահների աստրախանյան հանդիպման կարեւորությունը, քաղաքագետի համոզմամբ, այն է, որ կողմերը հասան ռազմագերիներին փոխանակելու համաձայնության, …
կարդալ ավելին– Որպես փորձագետ, ի՞նչ եք կարծում, կարելի՞ է որեւէ դրական ակնկալիք ունենալ հեռահաճախականությունների համար արդեն իսկ հայտարարված մրցույթից, որի արդյունքները հրապարակվելու են դեկտեմբեր ամսին: – 25 մրցույթ է հայտարարված, որոնցից միայն 4-ի դեպքում է, որ մրցակցություն կա. մեկում մրցակցում են «Երեւան» եւ ԱԼՄ հեռուստաընկերությունները, մյուսում` «Ա1+»-ը եւ «Արմնյուզը»: Կա նաեւ մրցակցություն Գյումրիում հեռարձակվող «Գալա» եւ …
կարդալ ավելինՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հերքել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին վերագրվող խոսքերը, թե իբր Սերժ Սարգսյանը իրեն հորդորել է Հայոց ցեղասպանության հարցով Թուրքիայի վրա ճնշում չգործադրել, քանի դեռ ընթանում են հայ-թուրքական կարգավորման բանակցությունները: Հիշեցնենք, որ անանուն աղբյուրի կողմից երեկ YouTube կայքում տեղադրվել է թաքնված տեսախցիկով նկարահանված մի տեսանյութ, որում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը զրուցում է …
կարդալ ավելինՄինչ Հայաստանում երեկ նշվում էր 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության 11-րդ տարելիցը, Աստրախանում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որի մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: «Խոսքը վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ հատուկ հռչակագրի մասին է: Փաստաթղթով ենթադրվում է ռազմագերիների փոխանակություն եւ զոհվածների մարմինների վերադարձ»,- ասել է ՌԴ …
կարդալ ավելինԱրդեն մի քանի շրջանառվող լուրերի համաձայն, Հայաստան Համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) դրամահավաքի շրջանակներում մեծ գումարներ խոստացող մի շարք գործարարներ հետո փոշմանում եւ հրաժարվում են խոստացած գումարները հատկացնելուց։ Նման խոսակցություններում հոլովվում էր հատկապես ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանի անունը։ «Խոստումը 600 հազար դոլար էր։ Գումարի կեսն արդեն ստացել ենք, մյուս կեսը կստանանք մինչեւ տարվա վերջ, որովհետեւ ի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստի ժամանակ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի պատճառով նախագահ Սերժ Սարգսյանը բավական կոպիտ տոնով հանդիմանել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Այս օրինագծի հետ կապված ՀՀԿ-ում հակասություններ են առաջացել: Հ.Աբրահամյանն օրեր առաջ հայտարարել էր, թե օտարալեզու դպրոցների …
կարդալ ավելինԱյսօր մինչեւ ժամը 12:00-ն ՀՀ իշխանությունները պետք է կարողանան «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին համոզել, որ նա կրկին հետաձգի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը: Հակառակ դեպքում կոալիցիան ստիպված կլինի այդ օրինագծին, նույնն է թե՝ ԼՂՀ անկախությանը դեմ քվեարկել, կամ բոյկոտել ու ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը: Դեմ քվեարկելու դեպքում ստացվում է, որ իշխանությունները «դավաճան» են …
կարդալ ավելին– «Ժառանգություն» կուսակցությունը 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ համագործակցության բանակցություններ էր վարում մի քանի կուսակցությունների, այդ թվում` Դաշնակցության հետ: Այդ ժամանակ համագործակցությունը չստացվեց, բայց առջեւում կրկին ընտրություններ են: Համագործակցության ի՞նչ գործընթաց եք նախապատրաստում 2012թ. ընտրություններին մասնակցելու համար: – Համագործակցության եւ հաղորդակցության օղակները բոլորի հետ բաց են, բայց որեւէ ներքին պայմանավորվածություն չկա: Ընդդիմության կողմից խորհրդարանական նախաձեռնությունները Վենետիկի …
կարդալ ավելինԵրեկ ԵԱՀԿ դիտորդական խումբը հերթական մոնիտորինգն է անցկացրել հայկական եւ ադրբեջանական ուժերի շփման գծում` Աղդամի շրջանում: Միջադեպեր չեն գրանցվել։Սահմանամերձ Աղջաբեդի շրջանի ղեկավարը ԵԱՀԿ դիտորդներին ասել է, թե հոկտեմբերի 1-11-ը հայկական կողմից 127 անգամ խախտվել է հրադադարը, որի արդյունքում ադրբեջանական գյուղերի մեկ բնակիչ է զոհվել, երկուսը վիրավորվել են: Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը յուրաքանչյուր օր իր կայքում հաղորդագրություն …
կարդալ ավելին«Աստրախանում կայանալիք Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպման արդյունքում՝ Ալիեւը չի տա այն, ինչ Հայաստանն է ցանկանում, եւ հակառակը, Հայաստանը չի տա այն` ինչ նա է ցանկանում»,- երեկ հայտարարել է «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` ավելացնելով, որ նախագահների հանդիպումից ոչ մի ակնկալիք չունի: Նրա կարծիքով, հանդիպման բուն նպատակը ռազմատենչ մղումներն ու պատերազմի որոշակի վտանգը նվազեցնելը կամ զրոյացնելն է: …
կարդալ ավելին