Նախագծողը հայտնի է

02/11/2010

Հայկական նոր ատոմակայանի գլխավոր նախագծողը լինելու է «Ատոմէներգոնախագիծը», որը նաեւ Իրանի Բուշերի ատոմակայանի, Հնդկաստանի Կուդամ-Կուլամ եւ Բուլղարիայի Բելենե ատոմակայանների գլխավոր նախագծողն է: «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ` գոյություն ունի պայմանավորվածություն, որ ընկերությունը Հայաստանում կատարելու է ատոմակայանի նախագծային աշխատանքներ: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ` Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու մասին: Փաստաթղթի ստորագրումը կայացել է երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ բանակցությունների արդյունքում: «Ռոսատոմը» հանդես է գալիս որպես «Մեծամոր Ինտեր ՌԱՕ» հայ-ռուսական ընկերության բաժնետեր: Ընկերությունն իրականացնելու է Մեծամորի ՀԱԷԿ-ի նոր, 2-րդ էներգաբլոկի շինարարությունը՝ ռուսական արտադրության ՎՎԷՐ-1200 ռեակտորով: