Հերթական

04/11/2010

ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկ հայտարարել է, որ ընդդիմությունը նախապատրաստվում է ոչ թե արտահերթ, այլ 2012թ. հերթական խորհրդարանական ընտրություններին: Եվ ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար, ըստ նրա` ընդդիմությունը պետք է ձեւավորի միասնական ճակատ, սակայն այսօր նման մոտեցումներ ընդդիմադիր դաշտում չեն նկատվում. «Ընդդիմությունը պետք է «մեկ պատուհան» լինի, որի միջոցով հասարակությունն իր բողոքն է արտահայտելու: Այս պահին ներքին քաղաքական դաշտում մեզ դիվանագիտությունն է պակասում, որպեսզի ընդդիմադիր ուժերը կամ իրենց ընդդիմադիր հռչակողները նստեն բանակցային սեղանի շուրջ եւ համատեղեն ուժերը»,- նշել է Ա. Արզումանյանը: