Որոշ ԶԼՄ-ներ արդեն մի քանի օր գրում են, թե երկրի ղեկավարությունը մտադիր է կիսել Հարկային եւ Մաքսային ծառայությունները, որոնք ընդգրկված են մեկ կառույցի կազմում, եւ Մաքսայինի ղեկավար նշանակել ԱԺ պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանին: Երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում Ռ. Հայրապետյանը կտրականապես հերքել է իր նշանակման մասին տարածված լուրերը` ասելով. «Նման բան չկա ու չի կարող լինել, այդ լուրերը պարզապես դրանք տարածողների հիվանդ երեւակայության արդյունք են, ուրիշ ոչինչ: Իրենք տարածում են, իրենք քննարկում»: