ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի կողմից գերեվարված ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքի առթիվ` առանձին դաժանությամբ դիտավորյալ սպանության հատկանիշներով: Ինչպես հայտնի է` նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց Մ. Սարիբեկյանի դին: Ըստ Գլխավոր դատախազության, դիակը պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում եւ եղել է քայքայված: Դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի: ՀՀ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով (դիտավորյալ սպանություն` առանձին դաժանությամբ):