«Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության զարգացման տեսանկյունից էական առաջընթաց չեն արձանագրել»,- այդ մասին նշված է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշտոնի տարածած հայտարարության մեջ, որը տեղադրված է ԵՄ պաշտոնական կայքում: Եվրոպացի պաշտոնյան ադրբեջանական իշխանություններին կոչ է արել շտկել ի հայտ եկած բոլոր թերությունները, որոնք գրանցվել են ընտրական պրոցեսում, եւ ինչն արձանագրել են եվրոպական դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Ք. Էշտոնը նաեւ հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանին` հետագայում եւս, քաղաքական բարեփոխումներ իրականացնելու նպատակով: