Բրազիլիայի գործող նախագահը պահանջում է բարձրացնել երկրի նախագահի եւ կառավարության աշխատավարձերը: «Հուսով եմ, որ սա ամենաքիչն է, ինչ նրանք (խորհրդարանը) կարող են անել»,- Մոզամբիկ կատարած այցի ժամանակ ասել է Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան` պատասխանելով Բրազիլիայում գործադիր իշխանության ներկայացուցիչների աշխատավարձերի հնարավոր ինդեքսավորման մասին հարցին: «Այդ իրավունքը սահմանադրությամբ ապահովված է, 2002 թ. նրանք ինձ խաբեցին եւ բարձրացրեցին միայն իրենց` խորհրդարանի աշխատավարձը»,- կատակել է Լուլա դա Սիլվան: Նշենք, որ Լուլա դա Սիլվայի լիազորությունների ժամկետն ավարտվում է այս տարեվերջին, իսկ Բրազիլիայի Ազգային կոնգրեսի կողմից ֆինանսավորման նոր չափերի ընդունման դեպքում դրանք կվերաբերեն ոչ թե Լուլային, այլ նրա հաջորդին` Դիլմա Ռուսեֆին, որը հաղթանակ տարավ Բրազիլիայում հոկտեմբերի 31-ին կայացած նախագահական ընտրություններում։
Լատինական Ամերիկայի այս խոշոր երկրի առաջին կին նախագահը իր լիազորությունները կստանձնի 2011թ. հունվարին: