ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուին կոչ է արել համապատասխան քայլեր ձեռնարկել` կանխարգելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «հակաադրբեջանական հայտարարությունները»: Այս մասին գրված է Սեիդովի ղեկավարած Ադրբեջանի լեզուների համալսարանի տարածած հաղորդագրության մեջ: Չավուշօղլուին ուղղած իր նամակում նա ընդգծել է, թե լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հայերին ավելի բարձր է դասել այլ ազգերից, այդ թվում եւ՝ քոչվոր թուրք մահմեդական ցեղերից: