Տանում էին Թուրքիա

11/11/2010

«Հարստացված ուրանի մաքսանենգության համար Վրաստանում ձերբակալված երկու հայերը բազմաթիվ անգամ Թուրքիա են այցելել, քանի որ խոսակցություններ կան, թե ուրանի սեւ բորսան Թուրքիայում է»,- թուրքական «Milliyet»-ի փոխանցմամբ` հայտարարել է Վրաստանի միջուկային զենքի տարածման դեմ պայքարի բաժնի պետ Արշիլ Պավենիշվիլին: Նա ասել է, թե հայ մաքսանենգները ցանկացել են ուրանը տեղափոխել Թուրքիա` վաճառելու նպատակով: