Դիտարկում են անցկացրել

04/11/2010

Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի՝ նոյեմբերի 3-ին Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում` Տավուշի մարզի հատվածում կայացել է դիտարկում: Դիտարկման ընթացքում միջադեպեր չեն գրանցվել: Դիտարկումն անցել է նախանշված ծրագրին համապատասխան: Հայկական կողմից դիտարկումն անցկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վիլյամ Պրայորը եւ Ժասլան Նուրտազինը: Ադրբեջանական կողմից դիտարկումն անցկացրել են դաշտային օգնականներ Անտալ Հերդիչն ու Խրիստո Խրիստովը: