Մինասյանը՝ ՍԴ անդա՞մ

26/10/2010

Մեր տեղեկություններով՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների երկու թափուր տեղերից մեկի համար իշխանական վերնախավում քննարկվում է «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի թեկնածությունը: ՍԴ անդամ նշանակում է ՀՀ նախագահը, եւ այս պարագայում թեկնածուն պետք է ընդունելի լինի Սերժ Սարգսյանի համար: Այս թեկնածությունը բավական հետաքրքիր է այն առումով, որ Ս.Սարգսյանը ՀՅԴ-ին, հետեւաբար՝ Ա.Մինասյանին, յուրային չի համարում: Մինչդեռ Ա.Մինասյանն ԱԺ այն եզակի պատգամավորներից է, ով ունի համապատասխան գրագիտություն, շատ հաճախ հեղինակում է օրենսդրական նախաձեռնություններ եւ հանդես է գալիս օբյեկտիվ քննադատություններով: Ի դեպ, մեր տեղեկություններով` Ա.Մինասյանի թեկնածությանն առանձնապես կողմ չէ նաեւ հարազատ ՀՅԴ-ն, որովհետեւ կորցնում է բավական պատրաստված անդամի: