Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին «Կոմերսանտին» տված հարցազրույցում նշել է այն վտանգները, որոնք տարածաշրջանի համար ներկայացնում է ղարաբաղյան հակամարտությունը: «Շատ ողբերգական կլինի, եթե ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի եւս 40 տարի»,- ասել է նա` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Գյումրիի ռուսական ռազմաբազայի գործունեության ժամկետը 49 տարով երկարացնելը նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտությունն էլ այդքան պետք է …
կարդալ ավելինՀամաձայն լուրերի, ՀՀ իշխանությունները քննարկում են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին պաշտոնանկ անելու հարցը: Նույն աղբյուրի փոխանցմամբ` հնարավոր թեկնածուների շարքում նշվում է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի անունը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ա. Սահակյանը վաղուց է մտածում նախարարական այս պորտֆելը զբաղեցնելու մասին, հետեւաբար՝ չի բացառվում, որ նման …
կարդալ ավելին«ՀԱԿ-ի միտինգում արած հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները սերտ կապեր ունեն ԱՄՆ-ում ձերբակալված «Պզո» մականունով «օրենքով գող» Արմեն Ղազարյանի հետ, իրականության հետ որեւէ կապ չունի»,- news.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, առաջին անգամը չէ, որ ՀԱԿ-ն իր հանրահավաքներում «ապատեղեկատվություն» է տարածում։ «Իրականում «Պզոն» «բարգավաճում» էր Հայաստանում 90-ականներից, երբ իշխանության …
կարդալ ավելինՀայաստանը հաջորդ տարի սկսելու է «Հայկական պանիր» ծրագիրը, որի շնորհիվ հայկական այդ նոր ապրանքանիշը կսկսի նվաճել աշխարհը: Սա մեջբերում է ոչ թե առաջին կուրսի որեւէ ուսանողի կուրսային աշխատանքից կամ սյուրռեալիստական ոճի էսսեիստի սիրողական ստեղծագործությունից, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից: Նա երեկ ասել է, թե սպասվում է, որ հայկական պանրի արտահանումը կտրուկ կավելանա նախ՝ …
կարդալ ավելին«Այո՛, Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմի ծավալումը, որ իրականացվում է ծրագրված կերպով եւ ամենաբարձր մակարդակով: Խոսքը ոչ թե առանձին տաքգլուխների կամ ազգայնամոլությամբ տառապող հիվանդների մասին է, որոնց կարելի էր անտեսել, այլ պետական գաղափարախոսության, ըստ որի` ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա: Ինչո՞ւ է այս ծայրահեղ ազգայնական դիրքորոշումը դրսեւորվում հատկապես հիմա: Ադրբեջանը զարմանում ու …
կարդալ ավելին«Դա ինչ սենսացիոն հայտարարություն է, որ մի հատ էլ կոմենտարներ է պահանջում: Դա ցանկացած դասագրքի մեջ գրած է, նույնիսկ տեխնիկումի դասագրքի մեջ է գրած»,- մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է գործարար պատգամավոր Մանվել Բադեյանը` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «կոռուպցիան բացառապես իշխանությանը եւ ոչ թե գործարարությանը հատուկ երեւույթ է»: «Գործարարությունը …
կարդալ ավելինՀայաստանյան 11 հասարակական կազմակերպություններ երեկ նամակով դիմել են ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին, ով այսօր Երեւանում մասնակցելու է «Հանուն ժողովրդավարության ապագայի» ԵԽ ֆորումին: Նամակի հեղինակները ԵԽ գլխավոր քարտուղարի ուշադրությունն են հրավիրում ՀՀ-ում մարդու իրավունքների մի շարք խախտումներին, մասնավորապես՝ երկրում քաղբանտարկյալների առկայությանը: Նրանք Յագլանդին կոչ են անում այցելել 13 քաղբանտարկյալներին, որոնց անունները կցված են նամակին: Նրանց …
կարդալ ավելին«Այս տարի բանակում ինքնասպանության դեպքերն ավելի քիչ են, քան նախորդ տարի»,- երեկ ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա մեկնաբանել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ինքնասպանություն գործած շարքային Սամվել Խաչատրյանի գործով քննության ընթացքը: Հիշեցնենք, որ զինվորի դին հայտնաբերվել է զորամասի նկուղում` կախված վիճակում: Պարզվել է, որ մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ բռնություններ են գործադրել …
կարդալ ավելին«Արա Աբրահամյանը պարտավոր չէ ոչինչ անել: Նա 10 մլն հայերից մեկն է: Սակայն մենք հայրենասեր մարդիկ ենք եւ չենք կարող չանել: Ես սիրում եմ իմ հայրենիքը եւ երջանիկ կլինեմ, եթե ինձանից շատ այստեղ անողներ լինեն»,- երեկ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` պատասխանելով այն խոսակցություններին, թե Աբրահամյանը ՀՀ-ի համար ոչինչ չի արել: Ըստ …
կարդալ ավելինԱՄՆ-ի պետական բժշկական ապահովագրական գործակալությունից 163 միլիոն դոլար հափշտակած հայկական կազմակերպված հանցագործ խմբի երեք անդամներ դեռեւս փախուստի մեջ են: Ինչպես «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) Նյու Յորքի մասնաճյուղի հատուկ գործակալ Դիեգո Ռոդրիգեսը, մեղադրանքներ է ներկայացվել 71 անձանց նկատմամբ, որոնցից 44-ը` Նյու Յորքում: Փախուստի մեջ գտնվող Վահան …
կարդալ ավելինԼոս Անջելեսում բնակվող հայերի մի հատվածն այս օրերին ուրախանում է Արմեն Ղազարյանի` Պզոյի գլխավորած հանցախմբի բացահայտման եւ ձերբակալման կապակցությամբ, մյուս մասը` տխուր տրամադրության մեջ է, քանի որ տասնյակ հայ ընտանիքների անդամներ են ձերբակալվել, որոնց, բնականաբար, դաժան դատավճիռներ են սպասվում: Երեկ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցներից մեկի տեղեկացմամբ` ձերբակալված Ա. Ղազարյանը (Պզոն) ինֆարկտ է ստացել: Հիշեցնենք, որ …
կարդալ ավելինՀոկտեմբերի 15-ին հրավիրված հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կրկին անդրադարձավ Հայաստանի գործարարների ու իշխանությունների հարաբերություններին: Այդ հարաբերությունները նա դիտարկեց զուտ կոռուպցիոն դրսեւորումների տեսանկյունից: ՀՀ առաջին նախագահի խոսքերով, «կոռուպցիան բացառապես իշխանությանը եւ ոչ թե գործարարությանը հատուկ երեւույթ է: Գործարարությունը կոռուպցիայի մասնակիցն է, բայց ոչ հեղինակը»: «Մի առիթով ես նշել եմ, որ գործարարները ստիպված են մշտապես …
կարդալ ավելին«Մենք կարիք չունենք ինքներս մեզ համոզելու, որ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ընդունումն այլընտրանք չունի: Իսկ օտարները կարիք ունեն ճշմարիտ եւ օբյեկտիվ լրատվության»,- շաբաթ օրը Գորիսում սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նաեւ հավելել է. «Բոլորի համար էլ պարզ է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը պետք է գտնվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Ամբողջ …
կարդալ ավելինՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկ ասուլիսում անդրադարձել է ՀՀՇ, Վրաստանի լիբերալ եւ Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցությունների հետ կնքած հռչակագրի վերաբերյալ հնչած քննադատություններին` ասելով. «Ես գիտեի, որ էդպես էլ լինելու էր, դրա համար էլ ասում եմ՝ սերիալի մակարդակի քաղաքական գործիչը բնականաբար պետք է մեղադրի, երբ դու, էսպես ասած, թշնամի երկրի որեւէ կառույցի հետ նստում ես խոսելու …
կարդալ ավելին«Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամներն այսօր բաց նամակ են հղել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, որտեղ ասված է. «Երբ երկու տարի առաջ ԱՄՆ Կոնգրեսը հաստատեց Ձեր թեկնածությունը ՀՀ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու մասին, հավատացնում ենք Ձեզ, մեր երկրի հուսալի ապագայով մտահոգ քաղաքացիներն այդ լուրն ընդունեցին խանդավառությամբ, քանզի ամբողջ աշխարհում Դուք …
կարդալ ավելինԱրդեն տեւական ժամանակ է՝ մամուլում խոսվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին: Այս խոսակցություններին տեղյակ են նաեւ շարքային կապանցիները: Սյունիքում, արդեն 1 տարի է, լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ տարաձայնություններն ավելի սուր բնույթ են ստացել: Դեռեւս 2 տարի առաջ այս երկու «թեւերը» …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը հոկտեմբերի 7-ին միայն մեծ ջանքերի շնորհիվ, «մի կերպ է» ընտրվել ԱԺ փոխնախագահի պաշտոնում: Պաշտոնական տվյալներով՝ նրա քվեարկությանը մասնակցել է 83 պատգամավոր, որոնցից 6-ը դեմ են քվեարկել, իսկ 3 քվեաթերթիկ անվավեր է համարվել: Սակայն այդ օրը ԱԺ նիստին մասնակցելու համար գրանցվել էին 91 պատգամավորներ: Հայտնի է, որ գործարար պատգամավորները գրանցվելուց …
կարդալ ավելինԲաքուն Երեւանից պատասխան է սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան ծրագրի շուրջ: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսում: Ըստ նրա, խոսքը գնում է այն ծրագրի մասին, որ 2007թ. ԱՄՆ-ի Ֆրանսիայի եւ ՌԴ-ի միջնորդությամբ համաձայնեցվել է Ադրբեջանի եւ ՀՀ-ի նախագահների հանդիպմանը: Նա ընդգծել է, …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: «Օգտվելով առիթից` Ս. Սարգսյանը մեկ անգամ եւս շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, եւ հաջողություն մաղթել Ռուսաստանի տնտեսության վերելքի ուղղությամբ կատարվող լայնամասշտաբ ձեռնարկումներին` համոզմունք հայտնելով, որ բարեկամ Ռուսաստանի տնտեսական հզորացումը նաեւ զարգացման լուրջ ազդակ է Հայաստանի տնտեսության համար»,- ասված է ՀՀ …
կարդալ ավելինԵրեկ Մատենադարանին հարող տարածքում, հորդառատ անձրեւի տակ կայացել է Հայ Ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, որում, ինչպես միշտ, առանցքայինը եղել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: Այն, ինչպես եւ խոստացվել էր, նվիրված է եղել Հայաստանում ահագնացող կոռուպցիային, դրա տնտեսական, սոցիալական ու քաղաքական հետեւանքներին: Ծավալուն ելույթում Լ. Տեր-Պետրոսյանն անուններ չի հնչեցրել, համենայնդեպս, չեն հնչել կոնկրետ կոռուպցիոն …
կարդալ ավելին