Հայաստանյան 11 հասարակական կազմակերպություններ երեկ նամակով դիմել են ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին, ով այսօր Երեւանում մասնակցելու է «Հանուն ժողովրդավարության ապագայի» ԵԽ ֆորումին: Նամակի հեղինակները ԵԽ գլխավոր քարտուղարի ուշադրությունն են հրավիրում ՀՀ-ում մարդու իրավունքների մի շարք խախտումներին, մասնավորապես՝ երկրում քաղբանտարկյալների առկայությանը: Նրանք Յագլանդին կոչ են անում այցելել 13 քաղբանտարկյալներին, որոնց անունները կցված են նամակին: Նրանց կարծիքով` նրա այցը քաղբանտարկյալներին կստիպի ՀՀ իշխանություններին` կատարել այն պարտականությունները, որոնք հանձն են առել ԵԽ-ի առաջ: