Բաքուն Երեւանից պատասխան է սպասում ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան ծրագրի շուրջ: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսում: Ըստ նրա, խոսքը գնում է այն ծրագրի մասին, որ 2007թ. ԱՄՆ-ի Ֆրանսիայի եւ ՌԴ-ի միջնորդությամբ համաձայնեցվել է Ադրբեջանի եւ ՀՀ-ի նախագահների հանդիպմանը: Նա ընդգծել է, թե այդ ծրագիրը հանձնվել է ադրբեջանական կողմին, որը պատասխան է ներկայացրել դեռ անցած տարվա դեկտեմբերին: «Հայկական կողմը, սակայն, չի ներկայացրել իր պատասխանը: Մինչեւ Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովը մնացել է մեկ ամիս, տեսնենք»,- ասել է նա: Վերջնական պատասխան ադրբեջանական կողմը կներկայացնի ԵԱՀԿ գնահատման առաքելության գործունեության ամփոփումից հետո: Մամեդյարովը նշել է նաեւ, որ «հայկական զինված ուժերը միանշանակ պետք է լքեն օկուպացված տարածքները, իսկ փախստականները վերադառնան տուն»: