Հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք «Հանուն ժողովրդավարության» ֆորումի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Երեւան է ժամանելու նաեւ ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն: Իսկ ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը մասնակցելու է ֆորումի փակման արարողությանը: Նշենք, որ ֆորումի ընթացքում քննարկվելու են Եվրոպայում ժողովրդավարության սկզբունքները եւ մարտահրավերները: Քննարկումներին մասնակցելու են միջազգային եւ տեղական քաղաքական դեմքերի, քաղաքացիական հասարակության, լրատվական եւ գիտական …
կարդալ ավելինԻշխող Հանրապետական եւ իշխանական երկրորդ ուժը համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ պայքարն արդեն բացահայտ ու անթաքույց դրսեւորումներ է ստանում: ՀՀԿ-ականները խոսում են ԲՀԿ-ին թուլացնելու մասին (այդպիսի տպավորություն են թողնում նաեւ ՀՀԿ-ի քայլերը), ԲՀԿ-ն կարողանում է ընդամենը կոռեկտության կոչել իր ավագ գործընկերոջը: Եվ այս երկու ուժերի միջեւ նախընտրական բացահայտ պայքարն այս անգամ բավական շուտ` ընտրություններից ավելի …
կարդալ ավելինՄեծն Գարրի Կասպարովից հարցազրույց վերցնելը բարդ գործ է: Ամենակարեւոր խնդիրը ժամանակն է, ինչը շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոնին չի բավականացնում: Նրա հետ զրուցել հաջողվեց միայն երրորդ փորձից հետո. առաջին երկու փորձերը ձախողվեցին Ռուսաստանի քաղաքական ամենագլխավոր ընդդիմադիրներից մեկի` ինչ-որ ակցիաների մասնակցության պատճառով: Եվ այսպես, «168 Ժամի» հյուրն է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը: Ինչպես շախմատային տախտակի …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խորապես ցավակցում եմ Դնեպրոպետրովսկում գնացքի եւ ավտոբուսի բախման հետեւանքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Անկեղծորեն կիսում եմ զոհվածների հարազատների ու մտերիմների վիշտը»: Ս. Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մտերիմներին մաղթել է հոգու տոկունություն, իսկ «այդ ահավոր …
կարդալ ավելինՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե 2012-2013թթ. խորհրդարանական եւ նախագահական ընտրարշավի «շքերթը» գլխավորելու է Հանրապետական կուսակցությունը, քանի որ, ըստ նրա` 1,5, 2,5 տարիների ընթացքում չի ձեւավորվի քաղաքական այն միավորը, որը կկարողանա մրցակցել ՀՀԿ-ի հետ: «Նախընտրական արշավը նման է վազքի մրցումների: Նշանակություն չունի, թե ով ինչպես է սկսում, նշանակություն ունի այն, թե ում …
կարդալ ավելինՀայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը դրական է գնահատում կուսակցության մասնակցությունը Բաքվում երեկ ավարտված Սոցինտերնի համաժողովին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մանոյանը փոխանցել է, որ համաժողովի օրակարգային հարցերից մեկը եղել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցը, որի շրջանակներում կենտրոնական է դիտարկվել Ղարաբաղի հարցը եւ որին անդրադարձել են տարբեր երկրների …
կարդալ ավելին«Ես իմ ցուցակն եմ դնելու ընտրություններին, անկուսակցականների ցուցակ եմ ձեւավորելու: Ես հիմնադրելու եմ Հայաստանի անկուսակցականների միավորում հասարակական-քաղաքական կազմակերպություն, եւ ընտրություններին ներկայանալու ենք այդ ցուցակով»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Քաղաքագետը, սակայն, չի ասել, թե ովքեր են լինելու իր ցուցակում: «Միավորումը եւ կազմկոմիտեն մինչեւ տարեվերջ կձեւավորվեն, կներկայացվի հիմնադիր փաստաթղթերը, …
կարդալ ավելինԵրեկ ներքաղաքական կուլիսներում խոսակցություններ էին շրջում այն մասին, որ օրեր առաջ հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Զրույցի բովանդակությունը, բնականաբար, որեւէ մեկին հայտնի չէր, սակայն քննարկվում էր, որ հանդիպում-ընթրիքը բավական երկար` 5 ժամ է տեւել: Այնուամենայնիվ ամենահավանականը ԲՀԿ եւ ՀՀԿ միջեւ ստեղծված ներքաղաքական լարվածությունն էին համարում:
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նախօրեին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկը, տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ: Երկու նախագահներն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում Ս. Սարգսյանը ներկայացրել է ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ բանակցային ընթացքի վերջին իրադարձությունները: Այս մասին երեկ Դանիլո Թյիրկի հետ համատեղ ասուլիսում ասել է Սերժ Սարգսյանը` եւս մեկ անգամ հիշեցնելով …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` գործարար Բարսեղ Բեգլարյանի հիմնադրած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը նոյեմբերի 6-ին Մարզահամերգային համալիրում անցկացնելու է «Հանուն հայության հարատեւման» խորագրով համաժողով: Ավելի վաղ նույն հիմնադրամի հիմքի վրա ձեւավորվել է նույնանուն` «Հանուն հայության հարատեւման» շարժումը: Նշենք, որ չորս տարի առաջ ստեղծված «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը գիտական-կրթական եւ այլ կարգի ծրագրերի անվան տակ փորձում է ուսանողների եւ ընդհանրապես երիտասարդների …
կարդալ ավելինՀնարավոր չէ, որ ծագումով ղարաբաղցի Սերժ Սարգսյանը համաձայնի հանձնել օկուպացված շրջաններից մի քանիսը՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց։ Իր զեկույցում նման կարծիք է հայտնել Քարնեգիի հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը։ Ըստ նրա, թուրքերն այս հարցում սխալվել են. «Նրանք թերագնահատեցին այն նշանակությունը, որ Ղարաբաղի հարցն ունի հայերի համար՝ հավատալով, որ Երեւանը կհամաձայնի հանձնել օկուպացված շրջաններից …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նախօրեին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկը, տիկնոջ` Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ: Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Ս. Սարգսյանի եւ Դ. Թյիրկի առանձնազրույցն ու նախագահների մասնակցությամբ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Սերժ Սարգսյանը հույս …
կարդալ ավելին– Պրն Հովհաննիսյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անցած շաբաթ հայտարարեց, թե պայքարում են, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններին ստանան ընտրողների ձայների 50+1 տոկոսը: Ձեր կարծիքով՝ սա պարզապես հայտարարությո՞ւն է, որովհետեւ կուսակցության ղեկավարը չի կարող ասել, թե 10 կամ 20 տոկոսով էլ կբավարարվեն, թե՞ իսկապես ԲՀԿ-ի ու իշխող ՀՀԿ-ի միջեւ սուր պայքար կա, ու առաջինն …
կարդալ ավելինԱդրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները պիկետ են անցկացնում ՀՅԴ անդամների Բաքու ժամանելու դեմ: Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը մեկնել են Բաքու` Սոցինտեռնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովին մասնակցելու նպատակով: 1news.az-ի փոխանցմամբ, պիկետն անցկացվում է Բաքվի բիզնես կենտրոնում, որտեղ էլ հենց …
կարդալ ավելինԵրեկ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշներն այցելել է Թուրքիա: Այցից առաջ նա հարցազրույց է տվել «Hurriyet» օրաթերթին, որի ընթացքում խոսել է, մասնավորապես, թուրք-ֆրանսիական հարաբերությունների եւ Թուրքիայի` ԵՄ անդամակցության մասին: Հարցին, թե` ո՞րն է լինելու Ձեր ուղերձը Թուրքիային, Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատասխանել է. «Առանց բանակցությունների որեւէ բան չեմ կարող ասել: Դավութօղլուի հետ հանդիպումից հետո որոշ հայտարարություններ կանենք: …
կարդալ ավելին«2005թ. Սահմանադրությունն էապես բարձրացրեց երկրի կառավարման գործում կուսակցությունների դերակատարությունը, որովհետեւ նոր Սահմանադրությամբ կուսակցությունների ուժերի համամասնությունն է որոշում, թե ինչ իշխանություն է ձեւավորվելու»,- երեկ ասել է ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով ՀՀ ներկուսակցական ժողովրդավարության խնդիրներին: Ըստ նրա` պետք է բոլորս տեղյակ լինենք, թե ինչ է կատարվում իշխող կուսակցության ներսում. «Մեզ հետաքրքրում է ոչ միայն մեր, այլեւ …
կարդալ ավելինՄեկ տարի առաջ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները դեռ կարող են «ապրել», եւ հաշտեցման գործընթացը դեռ կարող է տարածաշրջանում փոփոխություններ բերել: Այս կարծիքին է Քարնեգիի հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը, ով իր զեկույցում անդրադարձել է հայ թուրքական-հարաբերություններին, «ֆուտբոլային դիվանագիտությանը», արձանագրություններին, հաշտեցման գործընթացի խնդիրներին եւ հեռանկարներին։ Զեկույցի սկզբում դե Վաալն անդրադարձել է այդ գործընթացի շարժառիթներին եւ …
կարդալ ավելինNews.am-ը հարցում է անցկացրել Հայաստանի քաղաքական էլիտայի ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում` պարզելու համար, թե ով է, իրենց կարծիքով, Հայաստանի ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչը: Այնուհետեւ դիմել է կին պատգամավորներին, քաղաքական եւ հասարակական գործիչներին` պարզելու, թե ո՞վ է Հայաստանի ամենահմայիչ եւ ազդեցիկ տղամարդը: Հարցին, թե` Ձեր կարծիքով, ո՞վ է ժամանակակից Հայաստանի ամենաազդեցիկ, ամենահմայիչ եւ խարիզմատիկ քաղաքական գործիչը, …
կարդալ ավելինԵԽ ԽՎ լիագումար նիստում երեկ հրապարակվել է ադրբեջանական գերության մեջ Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքը դատապարտող հայտարարություն: Հայաստանյան պատվիրակության կողմից ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրված հայտարարության մեջ պահանջ է հնչեցվում` պատասխանատվության ենթարկել Մ. Սարիբեկյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց: Փաստաթղթին միացել են ԵԽ ԽՎ-ի 26 պատվիրակներ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Սլովակիայից, Ֆինլանդիայից, Հունգարիայից եւ …
կարդալ ավելին«Կարծում եմ, որ նաեւ երեսը պահպանելու հարց կա, եւ դրանով են պայմանավորված այդ հայտարարությունները»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով Շվեյցարիայի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Շվեյցարիան վճռական է հայ-թուրքական գործընթացը առաջ մղելու հարցում: Հիշեցնենք, որ վաղը` հոկտեմբերի 10-ին, լրանում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 1 տարին: Իսկ ՀՅԴ Հայ դատի գրասենյակի …
կարդալ ավելին