«2005թ. Սահմանադրությունն էապես բարձրացրեց երկրի կառավարման գործում կուսակցությունների դերակատարությունը, որովհետեւ նոր Սահմանադրությամբ կուսակցությունների ուժերի համամասնությունն է որոշում, թե ինչ իշխանություն է ձեւավորվելու»,- երեկ ասել է ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով ՀՀ ներկուսակցական ժողովրդավարության խնդիրներին: Ըստ նրա` պետք է բոլորս տեղյակ լինենք, թե ինչ է կատարվում իշխող կուսակցության ներսում. «Մեզ հետաքրքրում է ոչ միայն մեր, այլեւ իշխող կուսակցությունում տիրող իրավիճակը, որովհետեւ նա է կառավարում, ղեկավարում: Հո մենակ հարցը դա չի, թե՞ մենք մեր գործով ենք զբաղված` Ձեզ ինչ: Ո՞նց, եթե մեզ չղեկավարեին, չէինք հարցնի, մեզ ինչ: Օրինակ, ինձ շատ անհանգստացրեց, երբ չհասկացա, թե ինչպես կարող էին երկրի երկրորդ դեմքին՝ Տիգրան Թորոսյանին, մի գրությամբ ուղարկել տուն: Ես շատ անհանգստացա, որովհետեւ մենք պատճառը չիմացանք: Դա շատ կարեւոր է ինձ համար: Հո չե՞նք հավաքվել մարքսիստական կուսակցության ներքին խնդիրները քննարկելու, հո հումորի ցերեկույթ չի՞»,- ասել է նա: