Երեկ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշներն այցելել է Թուրքիա: Այցից առաջ նա հարցազրույց է տվել «Hurriyet» օրաթերթին, որի ընթացքում խոսել է, մասնավորապես, թուրք-ֆրանսիական հարաբերությունների եւ Թուրքիայի` ԵՄ անդամակցության մասին: Հարցին, թե` ո՞րն է լինելու Ձեր ուղերձը Թուրքիային, Ֆրանսիայի ԱԳ նախարարը պատասխանել է. «Առանց բանակցությունների որեւէ բան չեմ կարող ասել: Դավութօղլուի հետ հանդիպումից հետո որոշ հայտարարություններ կանենք: Սակայն մենք ցանկանում ենք, որ Թուրքիան ավելի ակտիվ լինի Միջերկրածովյան միությունում»: