Ինչի՞ց են խոսել

12/10/2010

Երեկ ներքաղաքական կուլիսներում խոսակցություններ էին շրջում այն մասին, որ օրեր առաջ հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Զրույցի բովանդակությունը, բնականաբար, որեւէ մեկին հայտնի չէր, սակայն քննարկվում էր, որ հանդիպում-ընթրիքը բավական երկար` 5 ժամ է տեւել: Այնուամենայնիվ ամենահավանականը ԲՀԿ եւ ՀՀԿ միջեւ ստեղծված ներքաղաքական լարվածությունն էին համարում: