Հոկտեմբերի 5-ին՝ ԵԽ ԽՎ աշնանային նստաշրջանի երկրորդ օրը, տեղի է ունեցել ԵԽ ԽՎ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը՝ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեության հարցը քննարկելու նպատակով: Ի դեպ, պատվիրակությունների հանդիպումը կայացել է ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ: Հանդիպմանը մասնակցել են հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ու պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ այդ պատվիրակության …
կարդալ ավելին– Ձեր կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելությունն ի՞նչ է հայտնաբերելու ԼՂՀ ազատագրված տարածքներում: – Եթե այդ առաքելությունը գա եւ ուզենա իրական վիճակը տեսնել, ապա կհայտնաբերի, որ ազատագրված տարածքների մեծագույն մասում ապրում են Ադրբեջանից հայ փախստականներ, որ նրանք ապրում են հնարավորինս լիարժեք կյանքով: Եվ եթե իրենք չշեղվեն համամարդկային սկզբունքներից, պետք է դա դրական գնահատեն: – …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում բավականին թեժ քննարկում է ծավալվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրինագծի շուրջ, որը նախատեսում է օղու եւ ծխախոտի գների թանկացում: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ նման օրինագիծ կարող էր առաջանալ միայն երկու դեպքում. առաջին՝ եթե խոշոր ներկրողները, որոնք բավական հզոր են մեր երկրում, ինչ-որ …
կարդալ ավելինՄեր հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Ազգային ժողովում բարեգործության վերաբերյալ հայտնի հայտարարությունից հետո իր եւ ԲՀԿ ղեկավարի անձնական հարաբերությունների լարվածության մասին խոսակցությունները, ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն այսպես պատասխանեց. «Հումորով նկատեմ, որ հազիվ թե այդ հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենաակտուալ հարցն է, չնայած առ այսօր այն բազմակողմանիորեն քննարկվում է»: «Կցանկանայի հիշեցնել հայտարարության հենց հաջորդ օրը …
կարդալ ավելինԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) լիագումար նիստում երեկ ընդունվել է մի հայտարարություն, որտեղ Ադրբեջանին կոչ է արվում կատարել Եվրոպայի խորհրդի առջեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները: Հայտարարությունը նախաձեռնել է ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Հայտարարության տակ ստորագրել են ԵԽ ԽՎ-ի շուրջ երեք տասնյակ պատգամավորներ: Ընդ որում, հայտարարության տակ …
կարդալ ավելինԺողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի դիտարկմամբ` իշխանական դաշտում արդեն սկսվել է նախընտրական կամ կուսակցությունների դիրքերի հստակեցման գործընթաց: Իսկ ընդդիմության դաշտում նկատվող անդորրը, ըստ նրա` կխախտվի նախընտրական ցուցակները կազմելիս: «Կոալիցիոն կուսակցությունները մրցակցում են, եւ դա բնական է, քանի որ փող բաժանողներն իրենք են: Իսկ եթե իրենք իրարից ձայն փախցնելու ունեն, անհանգստանում են այդ կապակցությամբ եւ ձգտում …
կարդալ ավելինՏյումենում կանխվել է հայ եւ ադրբեջանցի երիտասարդների բախումը, որը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի թեմայի շուրջ: Միջադեպը սկսվել է մի քանի օր առաջ, երբ քաղաքի 16-րդ ուսումնարանի դասերին ազգությամբ հայ երիտասարդը ներկայացել է «Մեր Ղարաբաղը» մակագրությամբ մարզաշապիկով, ինչը դուր չի եկել ադրբեջանցի երիտասարդներին: Վիճաբանությունը վերաճել է «ռազբորկայի», որտեղ կողմերից մեկը ներկայացել է զինված տրավմատիկ զենքով, …
կարդալ ավելինՀոկտեմբերի 5-ին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: ՀԱԿ գրասենյակի փոխանցմամբ` հեռախոսազրույցի նպատակն էր ճշգրտել Սեմնեբիի եւ Տեր-Պետրոսյանի նախորդ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի որոշ մանրամասներ:
կարդալ ավելին2008 թվականին Ալաբամայում գործող «Հարավային աղքատության իրավական կենտրոն» (SPLC) շահույթ չհետապնդող, քաղաքացիական իրավունքների կազմակերպությունը` «Ժխտման պետություն. Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց ցեղասպանությունը քողարկելու համար» խորագիրը կրող մի հոդված էր հրապարակել: Սա մերկացումն էր Հայոց ցեղասպանության իրողության ժխտման համար Թուրքիայի կառավարության կողմից Միացյալ Նահանգների պետական գործիչների վրա ճնշում գործադրելու եւ ակադեմիականներին գրավելու հանգամանորեն մշակված եւ չարամիտ …
կարդալ ավելին«Ցավալի է, որ Հայաստանը չի մասնակցում տարածաշրջանային նախագծերին»,- Ստամբուլում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրասիայի էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը: «ԱՄՆ-ը աջակցում է «Հարավային միջանցքին»: Nabucco խողովակաշարն այնպիսի նախագիծ է, որին կարելի է նախապատվություն տալ ռազմավարական եւ քաղաքական տեսանկյունից: «Հարավային միջանցքի» նախագծերը կմրցե՞ն, թե՞ կլրացնեն միմյանց, ցույց կտա ժամանակը,- ասել է նա` ավելացնելով,- ԱՄՆ-ը Nabucco-ի …
կարդալ ավելին«Մտահոգիչ նշաններ կան, որ Հայաստանը հետաքրքրված չէ հայ-ադրբեջանական, ԼՂ հարցերի խաղաղ կարգավորմամբ»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստի ժամանակ: «Հայաստանը, ցուցաբերելով ապակառուցողական մոտեցում, շարունակում է խուսափել խաղաղ կարգավորումից եւ ավելացրել է հրադադարի խախտման դեպքերը: Անցած հունվարի 25-ին Սոչիում ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հայկական կողմը խնդրեց իրեն 2 շաբաթ …
կարդալ ավելին«Ճակատիս գրված մնաց՝ «Օրինաց Երկիր», եւ ես այդ բառերը պատահական չեմ ասել: Այդ բառերն ասել եմ նվիրվածության աստիճան ունենալով: Այնպես որ, ես իմ սկզբունքները չեմ փոխել, ընդդիմության մեջ եմ մնացել, 2007թ. ընտրություններն անցնելուց հետո սկզբունքային տարաձայնություններ ունենալու պատճառով դուրս եմ եկել: Լրիվ նույն նվիրվածությունն ունեմ ԲՀԿ-ի հետ կապված»,- երեկ ԱԺ-ում ասել է ԲՀԿ պատգամավոր, ԱԺ …
կարդալ ավելինԵրեկ մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Փաստահավաք առաքելությունը ԼՂ-ին հարող 7 շրջաններում: 10 օր շարունակ միջնորդները` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչների ուղեկցությամբ, կծանոթանան ու կգնահատեն տեղում ստեղծված մարդասիրական իրավիճակը: ԼՂ-ն տվել է իր համաձայնությունը, սակայն` պայմանով, որ նույնպիսի առաքելություն իրականացվի նաեւ «Գետաշենում, Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու այն հատվածներում, որոնք գտնվում …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ Վլադիմիր Գասպարյանի փոխարեն հնարավոր է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ նշանակվի նրա տեղակալ Հայկ Ստեփանյանը: Շրջանառվում է նաեւ ՌՈ Կոտայքի մարզային կայազորի ղեկավար Ռոմիկ Մկրտումյանի անունը: Իսկ մեր թղթակցի հարցին, թե որպես պաշտպանության նախարարի տեղակալ՝ Վ.Գասպարյանը հատկապես ո՞ր ոլորտն է համակարգելու, ՊՆ Տեղեկատվության վարչությունից չեն պատասխանել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Վ.Գասպարյանի լիազորությունների ներքո են …
կարդալ ավելին«Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշում` անվտանգության ինչ համակարգ ընտրի»,- երեկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հրավիրված համատեղ ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն` անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, թե ինքն ասել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը վտանգավոր է ոչ միայն Ադրբեջանի եւ Վրաստանի համար, այլեւ …
կարդալ ավելին«Չհաշվարկված, չկանխատեսված բյուջե»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանն այսպես է որակել անցած շաբաթ կառավարության հավանությանը արժանացած 2011թ. պետբյուջեի նախագիծը: «Այն առումով, որ իրավիճակային գնահատականներ են տրված, եւ քանի որ այս կառավարությունն ապացուցել է, որ իր կանխատեսումների վրա հույս դնել հնարավոր չէ, որովհետեւ դրանք չեն իրականանում»,- ասել է նա: 2011թ. բյուջեի …
կարդալ ավելին«Հայաստանում այսօր փորձ է արվում մաքսիմալ կենտրոնացված իշխանություն ստեղծել, այսպես կոչված` վերտիկալ վլաստի»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` նշելով, որ որոշ երկրներում դա նպաստել է տնտեսության զարգացմանը: Բոզոյանի խոսքով, 20 տարի Հայաստանում այսպիսի իշխանություն են փորձել ձեւավորել տարբեր գործիչներ: Դա, ըստ Բոզոյանի, կարծես թե հաջողվել է գործող նախագահին, ով, նրա …
կարդալ ավելինՇաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրերով Վլադիմիր Գասպարյանն ազատվել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության պետի պաշտոնից եւ նշանակվել Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում: Ս. Սարգսյանի` նույն օրվա մեկ այլ հրամանագրով Պաշտպանության նախարարի թվով չորրորդ տեղակալ է նշանակվել Դավիթ Տոնոյանը: Վ.Գասպարյանի այս նշանակումն ինչ-որ առումով սպասելի էր, որովհետեւ վերջին մեկ-երկու տարիներին անընդհատ խոսակցություններ էին …
կարդալ ավելինԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը երեկ խորհրդարանին ներկայացրեց իր հրաժարականի դիմումը: Հիշեցնենք, որ նրա կուսակցությունը` «Բարգավաճ Հայաստանը», օրեր առաջ որոշել էր նրան ետ կանչել այդ պաշտոնից ու փոխարենը առաջադրել վերջերս կուսակցությանն անդամակցած Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Ա.Պետրոսյանը երեկ իր հրաժարականի ելույթում կարծես պատասխան տվեց այն մեղադրանքներին, թե ինքը ակտիվ գործունեություն չի ծավալում, եւ հայտարարեց, թե այս երեք …
կարդալ ավելինՄեկ տարի առաջ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը կրակել է Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի վրա: «2009 թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 10:30-ին, դուք եկաք իմ գինու գործարան եւ առաջարկեցիք գումարի դիմաց վճարել գողացված «Մերսեդես», «Տուարեգ» եւ «Պորշ» մակնիշի ավտոմեքենաներ: Ես չառարկեցի, եւ պայմանավորվեցինք նայել մեքենաները»: Սա ասել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Կարո Կարապետյանը …
կարդալ ավելին