Հոկտեմբերի 5-ին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: ՀԱԿ գրասենյակի փոխանցմամբ` հեռախոսազրույցի նպատակն էր ճշգրտել Սեմնեբիի եւ Տեր-Պետրոսյանի նախորդ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի որոշ մանրամասներ: