Ճակատ եմ ասել

05/10/2010

«Ճակատիս գրված մնաց՝ «Օրինաց Երկիր», եւ ես այդ բառերը պատահական չեմ ասել: Այդ բառերն ասել եմ նվիրվածության աստիճան ունենալով: Այնպես որ, ես իմ սկզբունքները չեմ փոխել, ընդդիմության մեջ եմ մնացել, 2007թ. ընտրություններն անցնելուց հետո սկզբունքային տարաձայնություններ ունենալու պատճառով դուրս եմ եկել: Լրիվ նույն նվիրվածությունն ունեմ ԲՀԿ-ի հետ կապված»,- երեկ ԱԺ-ում ասել է ԲՀԿ պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Սամվել Բալասանյանը: Իսկ մեր թղթակցի հարցին, թե այդ բառերի հետ միասին իր ճակատին գրելո՞ւ է «Բարգավաճ Հայաստան», նա այսպես է պատասխանել. «Շատ լավ բառ է գրված, ամեն մարդու ճակատին թող գրված լինի՝ օրենքի երկիր ունենալ, ունենալ բարգավաճ Հայաստան: Այո, բոլորս պետք է ապրենք օրինաց երկրում: Առաջ Հայաստան, բարգավաճ Հայաստան»: