Հոկտեմբերի 19-21-ը Երեւանում կայանալիք «Հանուն ժողովրդավարության» ֆորումի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Երեւան է ժամանելու նաեւ ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն: Իսկ ԵԽ գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը մասնակցելու է ֆորումի փակման արարողությանը: Նշենք, որ ֆորումի ընթացքում քննարկվելու են Եվրոպայում ժողովրդավարության սկզբունքները եւ մարտահրավերները: Քննարկումներին մասնակցելու են միջազգային եւ տեղական քաղաքական դեմքերի, քաղաքացիական հասարակության, լրատվական եւ գիտական ոլորտի մասնագետներ: