«2011թ. բյուջեն ահաբեկչական բյուջե է, որովհետեւ պարունակում է ահաբեկչական մոտիվներ: Անկատար կմնա նաեւ այս բյուջեն, կքայքայվի մանր եւ միջին ձեռնարկատիրությունը»,- երեկ հայտարարել է ԿԸՀ անդամ, «Ժառանգության» նախկին ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը: Ի պատասխան այն գնահատականներին, թե 2011թ. բյուջեն կայուն զարգացման բյուջե է, Զ. Թադեւոսյանը նշել է, որ այն ոչ թե կայուն զարգացում է ապահովելու, այլ մի փաստաթուղթ է, որտեղ ճգնաժամի պայմաններում փորձ է արվել մի քիչ ավելացնել եկամուտները. «Բայց կայուն զարգացման համար քաղաքական գիտակցություն եւ քաղաքական կամք է պետք, ինչպես նաեւ՝ բյուջեի ծախսերի հստակ վերահսկողություն, որպեսզի այն չփոշիանա: Մենք ականատես ենք լինում բյուջեի միջոցների փոշիացմանը, ինչի մասին են վկայում նաեւ Վերահսկիչ պալատի հաշվետվությունները»: