ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը երեկ մեկնաբանել է Երեւանում Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի նկատմամբ իրականացված վանդալիզմի դեպքը: «Հայաստանում երբեւէ չի եղել եւ չի կարող լինել այլատյացություն: Մենք, որպես Ցեղասպանություն ապրած ժողովուրդ, շատ լավ ենք հասկանում դրա վտանգավորությունը: Անկախ նրանից՝ դա հոգեկան խանգարման արդյո՞ւնք է, թե՞ հանցավոր միտում, այն առաջին հերթին ուղղված է մեր ժողովրդի արժեհամակարգի եւ շահերի դեմ»: