«Մենք տարածաշրջանային շատ հակամարտություններ ունենք, որոնք պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով, խաղաղ ճանապարհով: Լեռնային Ղարաբաղը այդ խնդիրներից մեկն է, որը շարունակվում է արդեն երկար ժամանակ»,- երեկ Ստրասբուրգում ԵԽ գլխավոր քարտուղար Տյորբորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը: «Քաջալերում է այն, որ վերջերս մենք ականատես եղանք որոշակի առաջընթացի եւ որոշակի երկխոսության Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, եւ Մինսկի խումբն էլ աշխատում է շատ ջանասիրաբար: ՄԱԿ-ը նույնպես պատրաստակամ է նպաստել Լեռնային Ղարաբաղի խնդրի նման կարգավորմանը` երկխոսության միջոցով եւ խաղաղ ճանապարհով»,- հավելել է Բան Գի Մունը: