2-րդ տեղի համար

14/10/2010

Մեր տեղեկություններով՝ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ ընթացող պայքարն առայժմ ոչ այնքան ԱԺ-ում 50%+1 տեղեր ունենալու համար է, ինչպես անցած շաբաթ հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը, որքան հաջորդ գումարման ԱԺ-ում ունեցած տեղերը պահպանելու եւ իշխանական երկրորդ ուժի կարգավիճակը ՕԵԿ-ին չզիջելու: Այս տեսակետը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում հերքել է Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակը: «Պարոն Ծառուկյանը մեր կուսակցության ծրագրերը, ցանկությունները հայտնեց: Մեր կուսակցությունը բոլոր ընտրություններում էլ պայքարում է 50+1-ի համար: Առաջիկայում էլ սա է լինելու մեր կուսակցական ռազմավարությունը»,- ասել է Խաչիկ Գալստյանը: