Չեզոքացնելու են

16/10/2010

ՀՀ Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առնչությամբ: «Ադրբեջանցի դիպուկահարի գնդակից զոհվել է զինծառայող Վիտալի Աշոտի Իգիթյանը (ծնված 1988թ.): ՀՀ ՊՆ-ն խստորեն դատապարտում է դիպուկահարների միջոցով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը: Ադրբեջանի նման գործողությունները, որոնք իրականացվում են հակամարտության գոտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անցկացրած դիտորդական առաքելությունից անմիջապես հետո, ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի հետեւում շփման գծից դիպուկահարներին հեռացնելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի հորդորներին, այլեւ անտեսում է ադրբեջանցի դիպուկահարների կողմից նախկինում պատճառված զոհերի կապակցությամբ ԵԱՀԿ գործող նախագահի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունները` փորձելով ձախողել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային հանրության ջանքերը: ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ ձեռնարկվելու են ռազմադիվանագիտական եւ ռազմական համապատասխան միջոցառումներ` հայ-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների գործունեությունը չեզոքացնելու համար: ՀՀ ՊՆ-ն խորապես ցավակցում է Վիտալի Իգիթյանի հարազատներին»,- ասված է հայտարարության մեջ: