Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախօրեին Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին: Լրագրողների հարցին, թե օրերս լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին, եւ ի՞նչ է տեղի ունենում այդ ուղղությամբ այժմ, արդյո՞ք Միացյալ Նահանգները, որը միջնորդական մեծ դեր էր կատարում արձանագրությունների հարցում, մնում է ներգրավված գործընթացում, նա պատասխանել է. «Մենք հավատարիմ ենք մնում այդ խնդիրների լուծմանը: Այդ հարցով պետքարտուղար Քլինթոնը անցած ամիս ՄԱԿ-ում քննարկումներ է ունեցել մեծ թվով առաջնորդների հետ, եւ մենք հավատարիմ ենք մնում դրան»: