Օրը գիտի

14/10/2010

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանից Tert.am-ը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս կվարվի ՀՀ ոստիկանությունը, եթե ՀԱԿ ընդդիմադիր դաշինքը` չունենալով Երեւանի քաղաքապետարանի թույլտվությունը` ներխուժի Ազատության հրապարակ: «Կգա օրը, բարին էլ հետը»,- պատասխանել է Շիրինյանը: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու համար ՀԱԿ-ը մի շարք հայտեր է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին, որոնք մերժվել են: ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքը, որը պետք է կայանա հոկտեմբերի 15-ին, անցկացվելու է Մատենադարանի մոտ, քանի որ Ազատության հրապարակում անցկացնելու այդ հայտը եւս քաղաքապետարանը մերժել է: Երեւանի քաղաքապետարանը արտոնել է միայն հիշյալ հանրահավաքից հետո անցկացվելիք երթը: