Առեւանգել ու սպանել են

07/10/2010

Հարցին, թե ինչպիսի՞ն է ԱԳՆ արձագանքը Ադրբեջանում հայ մոլորյալ հովվի` Մանվել Սարիբեկյանի սպանության առնչությամբ, երեկ ԱԺ-ում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Երիտասարդ հովվի առեւանգումը, բռնության միջոցով ստիպելը հեռուստատեսությամբ ակնհայտ անհեթեթություններ ասել, եւ վերջիվերջո սպանելը զարհուրելի է թե՛ իր էությամբ, թե՛ ցինիզմի այն աստիճանով, ինչպես դա մատուցվեց հանրությանը: Սա հայտնի ահաբեկիչներին բնորոշ գործելաոճ է. սկզբից պատանդին նվաստացնել տեսախցիկի առջեւ, ապա սպանել: Քնած մարդկանց կացնահարողներին, գերիներին սպանողներին, մշակութային ժառանգությունը շարունակաբար ոչնչացնողներին հրահրողները եւ հերոսացնողները ՄԱԿ-ի ամբիոններից խոսում են հումանիտար իրավունքից… Միգուցե իրենց համար այդ բառն այլ իմաստ ունի: Իհարկե, հասկանալի է, որ նման միջնադարյան մեթոդներով հարցեր չես կարող լուծել, եւ հայտնի է, որ բռնությունը թուլության նշան է»: