«Ավելի լավ է՝ կործանվի պետությունը, ժողովուրդը, բայց հայ բիզնեսմեններն անձեռնմխելի են, սրբազան կով են, նրանց ձեռք տալ չի կարելի: Տրամաբանությունը, որ դրված է այս օրինագծի մեջ, բացարձակապես անընդունելի է: Ո՞ւմ է այն վերաբերում: Այստեղ նստած են մեր սիրելի բարեկամները, տեղական արտադրողներ, ինձ համար շատ հարգելի, անկախ նրանց քաղաքական հայացքներից: Կոալիցիոն արտադրողնե՛ր, այսօր լուռ նստած եք, կարծես հարցը ձեզ չի վերաբերում: Բայց երեկ ասացին, չէ՞, որ ձեզ էլ են հասնելու: Միայն այդ ժամանակ եք, չէ՞, ձայն հանելու: Լավ, տեղական արտադրողներ, եթե ինքնուրույն պաշտպանվելու հույսը կորցրել եք, ինչի՞ վրա եք հույս դրել»,- երեկ ԱԺ-ում «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: